480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+32
Եղանակը Երևանում
Հայ
Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչները Երևանում քննարկում են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացումը
13:26
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Երևանում մեկնարկած Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցում են 24 երկրի մասնագետներ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն պետ Սամվել Մկրտչյանը։

Տարածաշրջանային հանդիպումն անցկացվում է Երևանում մայիսի 6–8–ը։

«Այս ամենամյա միջոցառումն անցկացվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակում, որի ներսում գործում են տարածաշրջանային խմբեր։ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպայի խմբում», – ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքով` հանդիպման ընթացքում կքննարկվեն Կոնվենցիայի կիրառման հարցերը, քանի որ այն նախատեսում է որոշակի պարտադիր իրավական գործողություններ մասնակից–երկրների կողմից, մասնավորապես` կներկայացվի նախորդ տարի իրականացրած գործունեության մասին հայտարարությունը։

Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի հարևանները, բացի Ադրբեջանից, բարեխղճորեն կատարում են Կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Այս կապակցությամբ նա ասաց, որ Ադրբեջանը հատուկ ուշադրություն չի դարձնում այս փաստաթղթի իրականացմանը, և այդ երկրի ներկայացուցիչներին հազվադեպ կարելի է տեսնել Հաագայում կայանալիք ավելի խոշոր միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են լինում Կոնվենցիայի իրականացմանը։

Մկրտչյանը նաև նշեց, որ նախորդ տարի միջոցառումն անցկացվել է Խորվաթիայում, իսկ հաջորդ տարի կայանալիք միջոցառման վայրը կքննարկվի Երևանում։

Հանդիպման կազմակերպիչներն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմինը և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարությունը։

Քիմիական զենքի արգելման կոնվենցիան (ՔԱԿ) սպառազինությունների վերահսկման համաձայնագիր է, որն արգելում է քիմիական զենքի արտադրությունը, կուտակումն ու կիրառումը։ Նրա ամբողջական անվանումն է Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և նրա ոչնչացման կոնվենցիա։

Կոնվենցիայի գլխավոր պարտավորությունը, որը ստանձնում են Կոնվենցիայի մասնակիցները, քիմիական զենքի արտադրության և կիրառման արգելումն է, ինչպես նաև դրա բոլոր պաշարների ոչնչացումը։ Ոչնչացման հետ կապված ողջ գործունեությունը վերահսկվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից։ Կոնվենցիան նաև համակարգային վերահսկում է նախատեսում ռազմա-քիմիական արտադրական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև` քիմիական զենքի արտադրության և կիրառման մասին հայտարարությունների հետաքննություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: