486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա. եվրախորհրդարանական
20:02
05 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,– Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի և Եվրոպական ազատ դաշինքի անդամ Ինակիլ Ռազաբալբետիա Ֆերնանդեսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցից հետո։

«Ամենակարևորը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մեր երկիրը (Բասկերի երկիր) պայքարում է այդ իրավունքների համար, մենք որոշակի դիրքորոշում ունենք այս հարցում։ Մենք պայքարելու ենք Ղարաբաղի ժողովրդի իրավունքների համար և չենք վախենում (Ադրբեջանի) ինչ–որ «սև ցուցակներից»»,– ասաց Ֆերնանդեսը, ով Եվրախորհրդարանում ներկայացնում է Բասկերի երկրի շահերը։

Ըստ նրա, այցը բավականին հետաքրքիր և ճանաչողական էր։

«Մինչ այցելելը կարծում էի, որ կտեսնեմ մի երկիր, որտեղ փողոցներում ռազմական գործողություններ են ծավալվում, ամենուրեք տանկեր են, կրակում են, բայց դրա փոխարեն ես տեսա ժամանակակից, խաղաղ, զարգացող երկիր։ Երբ մենք ժամանել էինք, ուրբաթ օրվա երեկոն էր` մարդիկ զբոսնում էին, գնում բարեր, սրճարաններ, այսինքն` ես տեսա մի իրավիճակ, որը ոչնչով չի տարբերվում իր երկրից»,– պատմեց նա։

Ֆերնանդեսը հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, հասարակության ներկայացուցիչների հետ։

«Իմ զգացողություններն են, որ Ղարաբաղն ամբողջապես ձևավորված, ժողովրդավար պետություն է, որը փորձում է նոր արժեքներ յուրացնել, և գտնվում է անցումային փուլում։ Այդ անցումը ԼՂՀ–ում ավելի սահուն է անցնում, քան բազմաթիվ զարգացած երկրներում, նույնիսկ հենց Եվրոպայում»,– ավելացրեց նա։

Եվրախորհրդարանականն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի որպես կայացած պետություն։

«Վստահ եմ, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղը քաղաքացիական հասարակության ջանքերի շնորհիվ համաշխարհային ճանաչման կհասնի։ Եվրոպան և Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Նախևառաջ, անհրաժեշտ է բարձրացնել ԼՂՀ–ի ճանաչման հարցը Եվրախորհրդարանում»,– նշեց նա։

Խոսելով Բասկերի երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև նմանության մասին` Ֆերնանդեսն ընդգծեց, որ երկու երկրների ժողովուրդները պայքարում են լեզուն, ազգային ինքնությունը, մշակույթը, ինչպես նաև անկախությունը խաղաղ և ժողովրդավար ուղիով պահպանելու համար։

«Անշուշտ, կան նաև տարբերություններ` մենք փոքր երկիր ենք, բայց ավելի մեծ, քան Ղարաբաղը, մեր տնտեսության կառուցվածքը տարբեր է, Բասկերի երկիրը ԵՄ–ում է, իսկ Ղարաբաղը որոշակի ճանապարհ ունի անցնելու, բայց միմյանցից սովորելու շատ բան կա»,– ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: