481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Օդեսայի հրեաները տարհանման են պատրաստվում. իսրայելական թերթ
18:49
05 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օդեսայում բնակվող հրեաները պատրաստ են տարհանման, եթե բռնության ալիքը տարածվի, երկուշաբթի գրում է The Jerusalem Post թերթը։

Նախորդ ուրբաթ Օդեսայի Արհմիությունների տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։  Շենքում թաքնվում էին ռուսամետ ակտիվիստները։

«Հանգստյան օրերին մենք փակել ենք Մեծ օրհներգային սինագոգը։ Մենք դուրս ենք բերել ուսանողներին քաղաքի կենտրոնից, որտեղ բռնության ակտեր էին իրականացվում, վախենում էինք, որ դրանք կտարածվեն (քաղաքում)։ Մենք WhatsApp–ով հաղորդագրություններ ենք ուղարկել համայնքի բոլոր անդամներին հանգստյան օրերին տանը մնալու խնդրանքով»,– գործակալությունը մեջբերում է Տիկվա տեղական հրեական բարեգործական կազմակերպության ղեկավար րաբբի Ռեֆայել Կրուսկալի խոսքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտնել է նաև, որ ուրբաթ օրվա բախումների հետևանքով տուժածների թվում նաև հրեաներ են եղել, և համայնքը ծրագրում է իրավիճակի վատացման դեպքում դուրս բերել երեխաներին քաղաքից, և, հնարավոր է` երկրից։ Կրուսկալի խոսքով, նա մտադիր է ժամանակավորապես 600–տեղանոց ճամբար վարձակալել հրեական համայնքի անդամների համար մայիսի 9–ից հանգստյան օրերին` զգուշանալով սադրանքներից։

Հրեական համայնքի ծրագրերի միջազգային կենտրոնի ղեկավար Միգդալ Կիրա Վերխովսկին հայտարարել է, որ կենտրոնն աշխատում է նորմալ ռեժիմով, սակայն նրանք նույնպես պատրաստ են լքել Օդեսան, եթե իրավիճակը վատանա։

Հաբադ հասիդյան համայնքի հաստատությունները բաց են եղել քաղաքի իրադարձությունների ժամանակ, բայց անվտանգության լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել զինված պահնորդների տեսքով։ Նախորդ ուրբաթ 20 ավտոբուսներ կայանել են Հաբադի դպրոցի մոտ, նույն օրը տարհանում չի պահանջվել։ 

Ինչպես հաղորդվում է, քաղաքի հրեական համայնքը` «Քրիստոնյաների և հրեաների միջազգային համագործակցություն» կազմակերպության հետ համագործակցությամբ, 70 ավտոբուս է վարձակալել երեխաների և այն տարեցների համար, ովքեր կցանկանան լքել քաղաքը։ Տարհանման տարբերակները ենթադրում են կամ տեղափոխում քաղաքի այլ վայրեր, կամ, օրինակ, տեղափոխում հարևան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, որն Օդեսայից 2.5 ժամի ճանապարհի հեռավորության վրա է գտնվում։

Օդեսայի հրեական համայնքն այս պահին հասնում է 30 հազարի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: