478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան անկասկած կշահի Մաքսային միության անդամակցությունից. փորձագետ
18:01
05 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի համար բոլոր տեսանկյուններից շահեկան կլինի Մաքսային միությանն անդամակցելը, կարծում է նախկին պատգամավոր, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

«Մաքսային միության անդամակցությունն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ինչը գերակա խնդիր է հանրապետության համար»,– երկուշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Բոստանջյանը։

Փորձագետը նշեց նաև հանրապետության տնտեսության համար դրական այն հետևանքները, որոնք հնարավոր կդառնան Հայաստանի` Մաքսային միության լիիրավ անդամ դառնալուց հետո։ «Ավանդաբար գտնվելով Ռուսաստանի ազդեցության գոտում և ռուսական շուկայի կողմնորոշում ունենալով` Հայաստանը կդառնա ՄՄ ձևաչափում կատարվող կարևոր ծրագրերի և գործընթացների անդամ»,– նշեց փորձագետը։

Նա ավելացրեց, որ ՄՄ–ին անդամակցելուն զուգընթաց էապես կաճի նաև հայկական տնտեսությունում ներդրումների ծավալը։
 
2013 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ապրիլի 28–ին հայտարարել է, որ ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հանձնարարել են մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաջորդ նիստը նախապատրաստել Հայաստանի` մինչև 2014 թվականի հունիսի 1–ը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագրի նախագծերը։ Խրիստենկոն նաև հայտնել է, որ Հայաստանը ՄՄ–ին և ՄՏՏ–ին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետից կատարել է 111–ը, իսկ մնացած 15–ը կընդգրկվեն հենց միացման մասին պայմանագրում։

Միաժամանակ, խոսելով Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարների մասին` Բոստանջյանն ասաց, որ այդ գործընթացներն անխուսափելի են և տրամաբանական։

«Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար չի նշանակում հարաբերությունների խզում Եվրամիության հետ»,– ավելացրեց տնտեսագետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։