486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ շրջանակում հավաքական ինքնապաշտպանության խնդիրներն են քննարկում Երևանում
15:35
05 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Երևանում մեկնարկել է «Հավաքական ինքնապաշտպանություն. Քաղաքական խնդիրներ և իրավական ասպեկտներ» միջազգային գիտագործնական համաժողովը։

Համաժողովը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել է ՀԱՊԿ ինստիտուտը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի հետ համատեղ, և կտևի մինչև մայիսի 6–ը։

«Թեմաները, որոնց անդրադառնում է այսօրվա համաժողովը, արդիական են ինչպես երբևէ։ Գլոբալիզացման պայմաններում աշխարհի և ոչ մի երկիր չի կարող միայնակ ապահովել սեփական անվտանգությունը։ Միջազգային իրավունքի սուբյեկտները միավորվում են տարածաշրջանային միություններում քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում փոխգործակցության ապահովման նպատակով»,– ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի` համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։

Համաժողովի կազմակերպիչներից մեկը` Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը, նշեց, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ՀԱՊԿ–ի առջև ծառացած խնդիրների դիմակայմանը` հատկապես հաշվի առնելով Եվրոպայում, մասնավորապես, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասի տարածաշրջանում կատարվող իրադարձությունները։

«Ինչ վերաբերում է տվյալ թեմայի արդիականությանը, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս հայտարարել էր, որ Կազմակերպությունը ստեղծվել է ոչ թե ինչ–որ մեկի կամ որևէ երկրի դեմ, այլ դրա գործողության երկրների և անդամների խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար»,– հայտնեց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Թորոսյանը նշեց, որ համաժողովում ծրագրվում է քննարկել միջազգային կազմակերպությունների ինքնապաշտպանության, միջազգային իրավունքում ագրեսիայի ժամանակակից ընկալման, տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում ՀԱՊԿ–ի դերի, ինչպես նաև բնապահպանական ագրեսիայի և տեղեկատվական անվտանգության հարցեր։

«Աշխարհում կատարվող իրադարձությունները հավաքական անվտանգության խնդիրների վերլուծություն են պահանջում, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կողմ է միջոցառման անցկացման գաղափարին։ Նրա հանձնարարականով ես ժամանել եմ Երևան, որ պատմեմ ՀԱՊԿ–ին հուզող խնդիրների մասին»,– ասաց ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող, պրոֆեսոր Իգոր Պանարինը։

Համաժողովին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև ԱՊՀ, Եվրոպայի և այլ երկրների համալսարանների և գիտական կենտրոնների գիտնականներ, փորձագետներ, քաղաքագետներ, դասախոսներ, աշխատողներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: