486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչները մայիսին Երևանում հանդիպում կանցկացնեն
14:10
05 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 6-8-ը Երևանում տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը։
Հանդիպման մասնակիցները եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան կոնվենցիայի կիրառման շրջանակներում վերջին զարգացումներին, կփոխանակեն լավագույն ազգային փորձը, կներկայացնեն համագործակցության նոր հեռանկարները։

Հանդիպման կազմակերպիչներն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմինը և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարությունը։

Քիմիական զենքի արգելման կոնվենցիան (ՔԱԿ) սպառազինությունների վերահսկման համաձայնագիր է, որն արգելում է քիմիական զենքի արտադրությունը, կուտակումն ու կիրառումը։ Նրա ամբողջական անվանումն է Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և նրա ոչնչացման կոնվենցիա։

Կոնվենցիայի գլխավոր պարտավորությունը, որը ստանձնում են Կոնվենցիայի մասնակիցները, քիմիական զենքի արտադրության և կիրառման արգելումն է, ինչպես նաև դրա բոլոր պաշարների ոչնչացումը։ Ոչնչացման հետ կապված ողջ գործունեությունը վերահսկվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից։ Կոնվենցիան նաև համակարգային վերահսկում է նախատեսում ռազմա-քիմիական արտադրական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև` քիմիական զենքի արտադրության և կիրառման մասին հայտարարությունների հետաքննություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։