482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը նշանակել է արդարադատության և բնապահպանության նախարարներին
19:21
30 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը, իսկ բնապահպանության նախարար` Արամայիս Գրիգորյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Հովհաննես Մանուկյանն արդարադատության նախարարի տեղակալ է եղել 1989-1999 թվականներին, Տնտեսական դատարանի նախագահ` 1999-2005 թվականներին, Վճռաբեկ դատարանի նախագահ` 2005-2008 թվականներին։ 2001 թվականին նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան։

Բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանը 2013 թվականից զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը, իսկ 2008-2009 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարար` կոալիցիոն կառավարությունում ներկայացնելով Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։

Նախորդ շաբաթ նոր կառավարության ֆինանսների նախարար է նշանակվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, իսկ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։

Ավելի վաղ առողջապահության նախարար է նշանակվել «Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, քաղաքաշինության նախարար` Ճարտարապետության կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար` Կարեն Ճշմարիտյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։ Մինչ այդ երկուսն էլ խորհրդարանի պատգամավորներ էին։

Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: