486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կարող է քաղաքական նոր մթնոլորտ ձևավորվել, եթե խոսնակի ընտրության իրավիճակը կրկնվի
18:14
30 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կարող է քաղաքական նոր մթնոլորտ ձևավորվել, եթե խոսնակի ընտրության իրավիճակը կրկնվի, չորեքշաբթի լրագրողներին ասաց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նախօրեին ձայների մեծամասնությամբ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ ընտրվեց Գալուստ Սահակյանը։ Սահակյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 101 պատգամավոր։ ՀՀԿ–ի 70 մանդատից բացի, Սահակյանի թեկնածությանը կողմ էին հանդես եկել, այսպես կոչված, ոչ կոալիցիոն «քառյակը» ներկայացնող տասնյակ խորհրդարանականներ։ Քառյակի կազմում են Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, «Ժառանգության» և որպես այլընտրանքային քաղաքական ուժ դրսևորող «Բարգավաճ Հայաստան»–ի ընդդիմադիր խմբակցությունները։
   
«Եթե «քառյակում» նույն իրավիճակը կրկնվի նաև կառավարության ծրագրի հաստատման ժամանակ, ապա կարելի է խոսել բոլորովին նոր քաղաքական իրավիճակ ստեղծվելու մասին»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ վերջնական գնահատական կտա Ազգային ժողովում կառավարության ծրագրի հաստատման քվեարկությունից հետո։

Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց «քառյակում» միասնական մոտեցումների և որոշումների բացակայության կապակցությամբ։

«Այս պահին ինձ վրդովեցնում է, որ երեկվա քվեարկության ժամանակ չեն եղել ընդհանուր մոտեցումներ և որոշումներ, կարծում եմ, որ դա վերջին ազդանշանն է կառավարության ծրագիրը ներկայացնելուց առաջ, ինչը կդառնա բոլոր չորս քաղաքական ուժերի կարևորագույն քննությունը»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց նաև քաղաքական չորս ուժերի դրական կողմերը` վստահություն հայտնելով, որ փոխգործակցությունը կշարունակվի, բայց ավելի տեղայնացված բնույթ կկրի։

«Եթե չլիներ քաղաքական չորս ուժերի համագործակցությունը, ապա կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցը չէր հասնի Սահմանադրական դատարան։ Իմ կարծիքով` համագործակցությունը կշարունակվի, բայց խիստ տեղայնացված։ Այդ չորս քաղաքական ուժերն ունեն վերջին հնարավորությունն այդ շաբաթների ընթացքում որոշել վերջնական նպատակը, որոշումների կայացման մեխանիզմը»,– ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Հայկական խորհրդարանի խոսնակի պաշտոնը թափուր է մնացել Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն Հայաստանի վարչապետ նշանակելուց հետո։ Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ղեկավարում էր կառավարությունը 2008 թվականից, ապրիլի 3–ին հրաժարական տվեց։ Նախագահ Սարգսյանն ընդունեց հրաժարականը։ Հաջորդ օրը Սարգսյանն ընդունել է նաև կառավարության հրաժարականը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։