480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Միջուկային պայթյունների դիտարկման համակարգը կարձանագրի ԿԺԴՀ միջուկային փորձարկումը
11:09
29 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Միջուկային պայթյունների դիտարկման համակարգը կարող է արձանագրել ԿԺԴՀ միջուկային ցանկացած փորձարկում, երկուշաբթի լրագրողներին ՄԱԿ–ի կենտրոնակայանում հայտնել է Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի կազմակերպության գլխավոր տնօրեն Լասինա Զերբոն։

«Կարևոր չէ` կհայտարարի այդ մասին Հյուսիսային Կորեան, թե ոչ, մենք դա կարձանագրենք»,– հավաստիացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԿԺԴՀ–ն մարտի վերջին ակնարկում էր հերթական միջուկային փորձարկում անցկացնելու հավանականությունը, սակայն ժամկետների մասին խոսք չկար։ Լրտես արբանյակները հետևում են երկրի տարածքին միջուկային փորձարկման անցկացման հավանական հատվածում ակտիվություն գրանցելու նպատակով։

Ավելի վաղ Պհենյանն այդպիսի փորձարկումներ կատարել է 2006, 2009 և 2013 թվականներին` չնայած ՄԱԿ–ի կոշտ պատժամիջոցներին և շոշափելի միջազգային մեկուսացմանը։

«Եթե փորձարկումը պայթյուն է, մեր համակարգը պատրաստ է գրանցել զանգվածային ոչնչացման զենքի մշակման հետ կապված ցանկացած իրադարձություն։ Կասկած չկա, որ այդ համակարգն այսօր լուրջ խոչընդոտ է նրա համար, ով պատրաստվում է գաղտնի փորձարկում անցկացնել»,– ասել է Զեբրոն։

Դիտարկման միջազգային համակարգն ապահովում է Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի կազմակերպության (ՄՓԱՀՊԿ) ստուգման ռեժիմ։ Այն ընդգրկում է սեյսմիկ, ռադիոնուկլիդային, հիդրոակուստիկ և ինֆրաձայնային տեսակի ավելի քան 300 կայան, ինչպես նաև 16 ռադիոնուկլիդային լաբորատորիա` աշխարհի ավելի քան 90 երկրում և Անտարկտիդայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։  
11:38
07 Հունիսի 2017
Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն
ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին: