480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ հաշվիչ պալատի կազմը փոխվել է իշխող կուսակցության առաջարկով
19:59
28 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանում իշխող կուսակցության առաջարկով փոխվել է ԱԺ հաշվիչ պալատի կազմը։ 

Նախկին տասնմեկ պատգամավորների փոխարեն (հինգը ՀՀԿ–ից, մնացածը` մյուս վեց խմբակցությունից) նորացված հանձնաժողովի կազմում կընդգրկվի տասներեք խորհրդարանական (յոթը` ՀՀԿ–ից, երկուսը` «Բարգավաճ Հյաաստանից» և մեկական` մյուս խմբակցություններից)։

Այդ որոշմանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ` մեկը, ձեռնպահ չի եղել։

«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, ՀԱԿ–ը և Դաշնակցությունը չեն մասնակցել քվեարկությանը, քանի որ կարծում են, որ հանձնաժողովի կազմը փոխվել է կանոնակարգի խախտմամբ։

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով` որոշման ընդունումը պայմանավորված է խորհրդարանի նորմալ գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։

Երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովում իրավաբանական կազուս կատարվեց։ «Օրինաց երկրի»` ընդդիմության շարքն անցնելուց և հաշվիչ պալատի կազմից կուսակցության ներկայացուցչի հավանական դուրս գալուց հետո քվորումի խնդիր ծագեց, ինչը կարող էր ձախողել խոսնակի` երեքշաբթի նշանակած ընտրությունները։ Հանձնաժողովի վերակազմավորումից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ստացավ։

Այժմ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին երկու պատգամավոր է հավակնում`ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր. Հայաստանի նախկին վարչապետ, ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 131–տեղանոց խորհրդարանում մանդատների մեծամասնություն ունի` 69 տեղ։ Այդ պատճառով ենթադրվում է, որ Գալուստ Սահակյանի թեկնածությունը խոսնակի պաշտոնում առանց խնդիրների կհաստատվի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։