486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հակոբյանը հանել է իր թեկնածությունը ԱԺ խոսնակի ընտրությունից
19:28
28 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հանել է իր թեկնածությունը Հայաստանի Ազգային ժողովի  խոսնակի ընտրությունից։

Այժմ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին երկու պատգամավոր է հավակնում`ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր. Հայաստանի նախկին վարչապետ, ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը։

«Ես հանում եմ թեկնածությունս, և կցանկանայի, որ ոչ կոալիցիոն «քառյակը» հանդես գա ընդհանուր դիրքերից և չմասնակցի քվեարկությանը»,– ասել է Հակոբյանը։

Նա ընդգծել է, որ, միավորելով իր ջանքերը, ոչ կոալիցիոն չորս կուսակցությունները նոր խոսք են ասել հայկական քաղաքականությունում` կարողանալով բարձրացնել խորհրդարանի վարկանիշը, քաղաքական օրակարգ թելադրել և ստիպել խորհրդարանական մեծամասնությանը պաշտպանական դիրք ընդունել։

«Ես շատ բարձր եմ գնահատում այդ չորս քաղաքական ուժերի համագործակցությունը և կարծում եմ, որ չպետք է որևէ խոչընդոտ լինի համագործակցության ճանապարհին։ Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե չորս քաղաքական ուժերը ընդհանրապես չքվեարկեին»,– ասել է Հակոբյանը։

Ոչ կոալիցիոն քառյակը մշտական խորհրդատվություններ է անցկացնում` փորձելով համակարգել  իր գործողությունները։ Մասնավորապես,  չորս քաղաքական ուժերն ավելի վաղ ծրագրում էին անվստահության քվե հայտարարել խորհրդարանին, սակայն ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքը հրաժարական տվեց։ Ապրիլի 13–ին նրա պաշտոնում նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ով զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում պետք է վերջնականորեն ձևավորվի հանրապետության նոր կառավարությունը։

Բացատրելով խմբակցության` իր թեկնածությունն  առաջադրելու որոշումը` Հակոբյանը նշել է, որ «Ժառանգության» սկզբունքը «պայքարից դուրս չգալն է»։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը միաժամանակ հայտարարեց, որ խմբակցությունը զերծ կմնա քվեարկությունից։ «Դա անձի խնդիր չէ, այլ` մեր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք համագործակցել Ազգային ժողովի նոր խոսնակի հետ խնդիրները լուծելու համար անկախ նրանից, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը»,– նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ոչ կոալիցիոն «քառյակի» համար անակնկալ էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը։

Ինքը Բագրատյանը հայտնեց, որ մտադիր չէ հրաժարվել հետագա պայքարից, և թույլ չի տա Հայաստանի հանրապետական կուսակցությանը ոչ այլընտրանքային ընտրություններ անցկացնել։

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, խորհրդարանի արտահերթ նիստում  վերակազմավորված հաշվիչ պալատը վաղը կհայտարարի նոր խոսնակի ընտրության ժամանակի և վայրի մասին։

Շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել է կուսակցության նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի թեկնածությունը, որն առաջարկել է ՀՀԿ նախագահ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը։

Հայկական խորհրդարանի խոսնակի պաշտոնը թափուր է մնացել Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն Հայաստանի վարչապետ նշանակելուց հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։