477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է հարաբերություններ զարգացնի ուժի բոլոր կենտրոնների հետ` պահպանելով ՌԴ–ի հետ ռազմավարական գործընկերությունը. Բաղդասարյան
17:46
25 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է հարաբերություններ զարգացնի ուժի բոլոր կենտրոնների հետ` պահպանելով ՌԴ–ի հետ ռազմավարական գործընկերությունը, կարծում է ՀՀ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ–ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Ռուսաստանի հետ, որը բխում է հանրապետության երկարատև անվտանգության ապահովման հեռանկարից, տնտեսական զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական կապերից և ՌԴ–ի տարածքում ավելի քան 2,5 մլն հայերի առկայությունից։

«Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է հարաբերություններ ունենանք ՆԱՏՕ–ի, ԵՄ–ի հետ։ Մենք պետք է կարողանանք, ունենալով ռազմավարական գործընկեր, հարաբերություններ զարգացնել ուժի այլ կենտրոնների հետ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բաղդասարյանը։

Նա ավելացրել է, որ Հայաստանը պետք է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարի` ելնելով կարճաժամկետ և երկարաժամկետ շահերի հայեցակարգից։

2013 թ.–ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: