486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Արևմտյան գործընկերները կարգախոսներով են խոսում նույնիսկ ոչ հրապարակային շփումներում
12:49
25 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արևմտյան գործընկերներն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելիս կարգախոսներով են խոսում Ռուսաստանի հետ նույնիսկ ոչ հրապարակային շփումներում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ կարգախոսներ են հասցեագրում։ Եթե կարծում եք, որ երբ ինձ զանգահարում է Ջոն Քերին կամ Ուիլյամ Հեյգը, կամ Լորան Ֆաբիուսը, նրանք հեռախոսազրույցում, անձնական շփման ընթացքում այլ կերպ են բացատրվում և ասում են մի բան, որ դուք չգիտեք նրանց հրապարակային ելույթներից, դուք սխալվում եք»,– ասել է Լավրովը։

«Նույնպիսի կարգախոսներով են խոսում ինձ հետ նաև առանց լսարանի` «Սերգեյ, դուք պետք է դուրս բերեք զորքերը, պետք է հետ տանեք ձեր գործակալներին, ձեզ ոչ ոք աշխարհում չի հավատում, թե հարավ–արևելքում ռուսներ չկան, թե դա ձեր ձեռքի գործը չէ»,– ավելացրել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը նշել է, որ դրան շատ դժվար է արձագանքել։ «Ես փորձում եմ խոսակցությունը տեղափոխել կառուցողական հուն, մենք փորձում ենք համոզել նրանց, որ Կիևի իշխանություններն իրականում կզբաղվեն Ժնևի համաձայնագրի կատարմամբ, բայց այն ժամանակ, ինչպես բազմիցս ասել են հարավ–արևելյան առաջնորդներն այդ տարածաշրջանի ռուսական հեռուստատեսությամբ, նրանք նույնպես պատրաստ կլինեն համանման քայլերի»,– եզրափակել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ապրիլի 23–ին և 24–ին Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցները չեն կայացել, ինչի պատճառը Մոսկվան չէ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: