484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանի հայտարարությունն ուղղված է ոչ թե հայերին, այլ համաշխարհային ԶԼՄ–ներին. փորձագետ
19:20
23 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունն ապրիլի 24–ի նախաշեմին ուղղված է ոչ թե հայերին, այլ համաշխարհային ԶԼՄ–ներին, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը չորեքշաբթի խորհրդարանի նիստում առաջին անգամ ցավակցություն է հայտնել 20–րդ դարասկզբի իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին։

«Հայտարարության նպատակն ուշադրությունը շեղելն էր, ստուգել, թե ինչ արձագանք կգտնի այդ ուղերձը... Էական է, որ Թուրքիան նույնպես խաղի մեջ է մտնում, և հաջորդ տարվա ապրիլի 24–ից առաջ ամբողջ հանրությունը սպասելու է ոչ միայն Բարաք Օբամայի, այլ նաև թուրք վարչապետի կամ նախագահի հայտարարությանը»,– ասաց Շաքարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նա միաժամանակ նշեց, որ թեև Էրդողանը ցավակցություն է հայտնել 20–րդ դարասկզբի իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին, սակայն, ընդհանուր առմամբ, հայտարարությունը ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունն է շարունակում։

«Նպատակը հին գաղափարները նոր ձևով համեմելն է` հայտարարելով, թե իրենց  արխիվները բաց են, և իրենք առաջարկում են ստեղծել պատմաբանների ընդհանուր հանձնաժողով»,– նկատեց փորձագետը։

Շաքարյանն ասաց նաև, որ այդ հայտարարությունն էական ազդեցություն չի ունենա թուրք հասարակության կամ Էրդողանի վարկանիշի վրա, քանի որ թուրք վարչապետն իրականում նշանակալի ոչինչ չի ասել։

«Բայց, միևնույն ժամանակ, նրա հայտարարությունը համեմված է այնպիսի «կեղծ սոուսով», որ միջազգային հանրության համար այն որոշակի առումով ներողություն է նշանակում»,– կարծում է փորձագետը։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ, ցավակցություն հայտնելով հայերին` Էրդողանը միաժամանակ ցավակցում է Օսմանյան կայսրության բոլոր այն ժողովուրդներին, որոնք կորուստներ են կրել 1915 թվականին։

«Այսինքն, նա մի տեղ է հավաքում Հայոց ցեղասպանության զոհերին և Առաջին համաշխարհային պատերազմում զոհված թուրքերին` հավասարության նշան դնելով նրանց միջև»,– ասաց Շաքարյանը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: