478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
19:01
23 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի անունով համապատասխան դիմումը Պողոսյանը գրել է նախօրեին։

«Այդ որոշումը ես վաղուց եմ ընդունել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին, որ կիսատ չթողնեմ սուր քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը։ Այդ մասին արդեն տեղեկացրել եմ «Ժառանգության» իմ գործընկերներին»,– նշել է Պողոսյանը։

Նա նշել է, որ այդ քայլի պատճառը ոչ թե քաղաքականությունն է, այլ ներքին խոհանոցը։ Նա նշել է, որ հետևաբար պատճառների հրապարակումը գեղեցիկ չի  համարում և կշարունակի աշխատանքն իրեն ավելի հարազատ հարթակում` հանրային հատվածում։

«Ժառանգությունը» լիբերալ–դեմոկրատական կուսակցություն է, որը 2002 թ.–ին հիմնադրել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ 2013 թ.–ին Հովհաննիսյանն առաջադրել էր իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, սակայն զիջել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Այժմ կուսակցությունը խորհրդարանում վեց պատգամավոր ունի։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: