484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իրեն չի պատկերացնում ընդդիմադիր դաշտում
19:57
22 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ասաց, որ որոշել է հեռանալ «Օրինաց երկիր» կուսակցությունից, քանի որ իրեն չի տեսնում ընդդիմադիր դաշտում։

Ապրիլի 16–ին ՕԵԿ–ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ կուսակցությունը նպատակահարմար չի համարում լինել Հայաստանի նոր իշխող կոալիցիայի կազմում։ Նույն օրը կուսակցության քաղխորհուրդը բավարարեց կառավարությունում կուսակցությունը ներկայացնող երեք նախարարների` ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի` կուսակցությունից դուրս գալու խնդրանքը։

«Կարող եմ շարունակել աշխատանքը գործադիր մարմնում, եթե նման հնարավորություն լինի», – ասաց Երիցյանը։ Նա ընդգծեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու ապագա կառավարությունում։

Ապրիլի 18–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Երիցյանին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին։ Երիցյանը 2010 թ.–ից զբաղեցնում է ԱԻ նախարարի պաշտոնը։ Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։

Պատասխանելով այն հարցին, թե ցանկանու՞մ է, արդյոք, համալրել այլ կուսակցության շարքերը, նախարարը նշեց, որ հիմա արդեն այն ժամանակները չէ, երբ պետք է մի կողմից մյուսի կողմ վազել։

«Չեմ կարող ասել, թե ինչու ՕԵԿ–ն ընդդիմադիր դարձավ, խորհրդակցությունն անցել է առանց մեզ», – ասաց Երիցյանը` հավելելով, որ կուսակցությունը լքելու որոշումը երեք նախարարները համատեղ են ընդունել։

Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: