487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի լրագրողը Ժիրինովսկու դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն
15:58
22 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի թղթակից Ստելլա Դուբովիցկայան Վլադիմիր Ժիրինովսկուն ՌԴ ՔՕ–ի «խուլիգանություն» հոդվածով պատասխանատվության ենթարկելու մասին դիմում է ներկայացրել ոստիկանություն, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել լրագրողի փաստաբան Անատոլի Կուչերենան։

Նախորդ ուրբաթ լիբերալ–դեմոկրատների առաջնորդը` հայտնի իր անկանխատեսելի վարքով, արտաքին քաղաքականության մասին «Ռոսիա Դուբովիցկայայի հարցին ի պատասխան` վիրավորական արտահայտություններ էր արել լրագրողուհու հասցեին, այնուհետև սկսել էր վիրավորել նաև մյուս լրագրողներին։ Միջադեպից հետո հղի լրագրողին տեղափոխել էին հիվանդանոց։

«Նա ոստիկանություն դիմում է ներկայացրել և խնդրել է Ժիրինովսկուն քրեական պատասխանատվության ենթարկել ՌԴ ՔՕ 213–րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետով նախատեսված հանցագործության համար, այն է` խուլիգանություն», – ասել է Կուչերենան։

Հոդվածի այդ մասով առավելագույն պատժամիջոցը հինգ տարի ազատազրկումն է, սակայն նախատեսված է նաև մինչև 500 հազար ռուբլու տուգանք և այլ պատժամիջոցներ։

Լրագրողի  դիմումի մեջ, որի կրկնօրինակը գտնվում է ՌԻԱ Նովոստիում, նշվում է, որ միջադեպը նրան բարոյական և ֆիզիկական վնաս է հասցրել։ Լրագրողը նաև դիմում է ներկայացրել Պետդումայի էթիկայի հանձնաժողով, որն արդեն չորեքշաբթի պետք է ուսումնասիրի այդ միջադեպը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Ժիրինովսկին Պետդումայի պատգամավոր է, այդ պատճառով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար հարկավոր է ստանալ Դումայի համաձայնությունը։

«Փոքր–ինչ կոպիտ եմ խոսել»

Միջադեպից հետո «Ռոսիո սեգոդնյա» ՄԼԳ–ն պահանջել է ՌԼԴԿ–ի առաջնորդից հրապարակային ներողություն խնդրել։

Խորհրդարանի լրագրողները դիմում են ստորագրել, որը հասցեագրված է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին` խնդրելով նրան գնահատական տալ Ժիրինովսկու արարքին։ Նարիշկինը դատապարտել է ՌԼԴԿ–ի առաջնորդի արարքն  ու նրա փոխարեն ներողություն է խնդրել։

Միջադեպից երկու օր անց հեռուստատեսության ուղիղ եթերում Ժիրինովսկին, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել լրագրողից։ Ըստ քաղաքական գործչի` ինքը «փոքր–ինչ կոպիտ է խոսել, պատասխանել  աղջկան», ով «փաստորեն հղի է»։

Չնայած Ժիրինովսկու ներողությանը, լրագրողը որոշել է գործը հասցնել մինչև դատարան։ Այդ հարցում նրան աջակցել է նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն։

Գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի խոսքով` ՄԼԳ–ն «ամբողջովին աջակցում է Ստելլային այդ գործը տրամաբանական փաստաբանական ավարտի հասցնելու վճռականության հարցում»։

Ժիրինովսկու արարքի պես արարքները «չպետք է մնան առանց իրավական գնահատականի», – հայտարարել է Սիմոնյանը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։