478.39
+0.02
571.25
+2.28
8.31
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային արխիվում 2015թ.–ի ապրիլին Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի ցուցադրություն կկազմակերպվի
15:34
22 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային արխիվում 2015թ.–ի ապրիլին Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի ցուցադրություն կկազմակերպվի, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Մեր առաջնահերթ խնդիրն է ներկայացնել հասարակությանը այն, ինչ ունենք», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վիրաբյանը։

Նա նշեց, որ Ազգային արխիվի ցուցասրահը կընդլայնվի ցուցանմուշներն այնտեղ տեղադրելու համար։ Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ արխիվում կա Հայոց ցեղասպանությանը վերաբերող մոտ 12 հազար փաստաթուղթ։

«Դա ժամանակավոր ցուցադրություն կլինի, ինչից հետո մենք կնախապատրաստվենք նոր ցուցահանդեսի», – ասաց Վիրաբյանը։

Ազգային արխիվի տնօրենն ավելացրեց, որ փաստաթղթերի թիվը մշտապես ավելանում է, քանի որ նրա ամեն ելույթից հետո մարդիկ բերում են Ցեղասպանության ականատեսների վկայությունները, որոնցից շատերն արդեն մահացած են։

«Նման վկայությունները հարկավոր է հրապարակել և թարգմանել բազմաթիվ լեզուներով, քանի որ մի մարդու և ընտանիքի պատմության միջոցով մենք ներկայացնում ենք մեր ժողովրդի պատմությունը», – նշեց նա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։
12:43
11 Սեպտեմբերի 2017
Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է, թե որ դեպքում կկատարեր բոլոր նախընտրական խոստումները
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդը պարզաբանել է, թե որ դեպքում կկատարեր բոլոր նախընտրական խոստումները։