483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաբնակ Քեսաբում Թուրքիայի կողմից աջակցվող գործողությունները հոգեբանական ահաբեկություն էին. փորձագետ
00:27
19 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում իրականացվող ծայրահեղական գործողությունները, որոնց աջակցում էր Թուրքիան, ոչ այլ ինչ էին, քան հոգեբանական ահաբեկություն, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը։

Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները գրոհել էին Քեսաբը` ստիպելով բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքի, անցնել հարևան Լաթաքիա։

«Այդ գործողություններն իրենց մեջ պարունակում են ահաբեկության տարր, հատկապես` հոգեբանական։ Ցեղասպանություն իրականացրած երկրի իրավահաջորդը շարունակում է նույն ցեղասպան գործողությունները։ Թուրքիայի հիմնական նպատակն է հոգեբանական ահաբեկություն իրականացնել բոլոր հայերի նկատմամբ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դեմոյանը։

Նրա խոսքով` այդ գործողություններով Թուրքիան ցանկանում է նաև ստուգել հայերի միասնությունն ու ներուժը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում։

Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
02:05
01 Նոյեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
19:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
00:49
26 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
03:07
25 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
01:23
25 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
21:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
03:10
20 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
22:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
21:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
02:19
19 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
01:10
17 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: