482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինին զեկուցել են անկախությունը ճանաչելու վերաբերյալ Մերձդնեստրի խնդրանքի մասին. Պեսկով
11:51
17 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ,17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Մերձդնեստրի անկախությունը ճանաչելու վերաբերյալ այդ հանրապետության խնդրանքի մասին, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դիմումի քննարկման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն», – մեջբերում է Պեսկովի խոսքերը «Նորությունների ռուսական ծառայությունը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մամուլի քարտուղարը նշել է, որ չգիտի, թե ինչ խողովակներով է ստացվել դիմումը։

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները չորեքշաբթի միաձայն ընդունել են Ռուսաստանի ղեկավարությանը հասցեագրված դիմումը` հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Մերձդնեստրի խորհրդարանականները վկայակոչում են ՄԱԿ–ի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ու 2006 թ.–ին հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները։ Հանրաքվեի մասնակիցների ավելի քան 97 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը և չճանաչված Մոլդովայի Մերձդնեստրի Հանրապետության հետագա միացմանը ՌԴ–ին։

Մերձդնեստրը, որի բնակիչների 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր դուրս գալ Մոլդովայի կազմից դեռևս ԽՍՀՄ–ի փլուզումից առաջ` մտավախություն ունենալով, որ ազգայնականության ալիքի ֆոնին Մոլդովան կմիանա Ռումինիային։ 1992 թ.–ին խնդիրը ուժի կիրառմամբ լուծելու` Մոլդովայի իշխանությունների անհաջող փորձից և զինված հակամարտությունից հետո Քիշնևը կորցրեց ձախ ափին գտնվող շրջանների նկատմամբ վերահսկողությունը, և Մերձդնեստրը դարձավ մի տարածք, որը փաստացի անվերահսկելի էր Քիշնևի կողմից։ Տարածաշրջանում խաղաղությունը պահպանում են խաղաղապահ ուժերը։ Տիրասպոլը ձգտում է միջազգային ճանաչման, Մոլդովան առաջարկում է մերձդնեստրցիներին ինքնավարություն` միասնական պետության կազմում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։