482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղրիմի դատախազ Պոկլոնսկայայի մասին հոլովակը մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել YouTube–ում
19:32
16 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմի դատախազ Պոկլոնսկայայի մասին Enjoykin–ի "Nyash Myash" հոլովակը մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել YouTube–ում։

Հայտնի բլոգեր Enjoykin–ը, ով ռուսալեզու հոլովակները յուրօրինակ կոլաժների է վերածում, Ղրիմի դատախազի մասին հոլովակում օգտագործել է նրա մամուլի ասուլիսից հեռուստադրվագներ, ինչպես նաև անիմե–մուլտերի հատվածներ։ «Մենք բարոյական իրավունք չունենք անմասն մնալու մարդկանց առջև։ Մեր խնդիրն է` բարելավել դատախազության աշխատանքն այս երկրում»,– «երգում է» Պոկլոնսկայան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

33–ամյա Պոկլոնսկայան մարտին նշանակվել է Ղրիմի դատախազ։ ԶԼՄ–ների տվյալներով, նրանից առաջ չորս թեկնածուներ հրաժարվել են զբաղեցնել այդ պաշտոնը։ Պոկլոնսկայան բացատրել է, թե ինչու է համաձայնել գլխավորել Ղրիմի դատախազությունը, քանի որ դաժան է համարել նոր իշխանությունների գործողությունները Կիևում։ Ըստ նրա, ինքը չկարողացավ «հանդուրժել այդ անօրինությունը և ցանկացավ ցույց տալ մարդկանց, որ կա պաշտպանություն, կա օրենք, և բոլորը հավասար են դրա առջև, և իշխանություն նույնպես գոյություն ունի, ու դա ժողովրդի իշխանությունն է»։

Պոկլոնսկայան դաշնամուր է նվագում, սիրում է նկարել։ Ամուսնալուծված է, ունի դուստր։ Նշանակումից բառացիորեն մի քանի օր անց փխրուն կապուտաչյա շիկահերը դարձավ ճապոնական սոցցանցերի աստղը։ Այնուհետև նրա նկատմամբ սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել այլ երկրների ինտերնետ օգտագործողները։ Այդպիսի ճանաչվածության պատճառով ՌԴ Գլխավոր դատախազությունը նույնիսկ ստիպված եղավ տարածել հաղորդագրություն, որ Ղրիմի դատախազության ղեկավարը գրանցված չէ սոցցանցերում և չունի բլոգ ու միկրոբլոգ, իսկ գերատեսչության աշխատանքի մասին հավաստի տեղեկություններ հարկ է փնտրել պաշտոնական կայքերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: