480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհազորայինները հայտարարում են, որ ուկրաինական զրահատեխնիկայի շարասյունը դեպի Դոնեցկ է շարժվում
13:55
16 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհազորայինները հայտարարում են, որ Ուկրաինայի արևելքում երկրի բանակի զրահատեխնիկայով շարասյուն է շարժվում դեպի Դոնեցկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Տարբեր տեսակի 56 միավոր զրահատեխնիկա է շարժվում` БМП, БТР և բեռնատարներ մարդկանց տեղափոխելու համար։ Նրանք շարժվում են Դոնեցկի ուղղությամբ։ Մենք պատրաստվում ենք նրանց կանգնեցնել», – ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության «ժողովրդական բանակի» հրամանատար Իգոր Խակիմզյանովը։

Նրա խոսքով` ապստամբների կողմն են անցել հինգ БТР –ների անձնակազմները, որոնց Ուկրաինայի իշխանություններն ուղարկել էին Կրամատորսկ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խոսքը վեց БТР –ների մասին է։

Ուկրաինայի իշխանությունները երեքշաբթի հայտարարել են, որ սկսում են լայնածավալ հատուկ օպերացիա` բանակի ներգրավմամբ։ Ցուցարարների և ուժայինների միջև առավել մեծ դիմակայություններ են գրանցվել Դոնեցկի մարզի հյուսիսում գտնվող Սլավյանսկում և Կրամատորսկում, տարբեր տվյալներով` ամեն դեպքում զոհվել է մի քանի մարդ։ Երկու քաղաքները գտնվում են դաշնայնացման կողմնակիցների վերահսկողության տակ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացում է որակել Ուկրաինայի նոր իշխանությունների որոշումն այն մասին, որ ուժ է կիրառվելու (բանակի ներգրավմամբ) դաշնայնացման կողմնակիցների դեմ։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։