486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոչ իշխանական քաղաքական ուժերի քառյակը կարող է շուտով «եռյակի» վերածվել. Հակոբյան
15:29
15 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոչ իշխանական քաղաքական ուժերի քառյակը, որի կազմում են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները, կարող է շուտով «եռյակի» վերածվել, կարծում է քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Խորհրդարանում ներկայացված և իշխող կոալիցիայում չընդգրկված քաղաքական չորս ուժերը վերջին ամիսներին կանոնավոր կերպով համակարգում  էին իրենց գործունեությունը, և նույնիսկ պատրաստվում էին Ազգային ժողովում նախաձեռնել կառավարության հրաժարականի հարցը։ Սակայն ապրիլի 3–ին վարչապետն ինքը հրաժարական տվեց, նրա պաշտոնում նախագահը նշանակեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին։

«Ամենայն հավանականությամբ, Դաշնակցությունը մտադիր է ինչ–որ ձևաչափով համագործակցել այդ կառավարության հետ»,– երեքշաբթի ասաց Հակոբյանը` նկատելով, որ ապրիլի 10–ին Հայաստանի ոչ իշխանական ուժերի առաջնորդների կայացած հանդիպմանը Դաշնակցության ներկայացուցիչները չեն մասնակցել։

Ավելի վաղ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ–ն չի բացառում քաղաքական այլ ուժերի, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» և «Դաշնակցության» մասնակցությունը նոր կառավարության կազմում։

Հակոբյանն ավելացրեց, որ թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, չի ընդգրկվի ապագա կոալիցիայում, սակայն Հովիկ Աբրահամյանի նշանակումը ԲՀԿ–ի համար յուրօրինակ «զսպաշապիկ» կդառնա, կսահմանափակի նրա քննադատությունը կառավարության հասցեին։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։