481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը հրաժարվում է մանդատից. Զոհրաբյան
12:23
15 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ից պատգամավոր Դավիթ Քոչարյանն ապրիլի 11–ին պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարություն է ներկայացրել, տեղեկացրել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Նա պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն է ներկայացրել ինչպես խմբակցությանը, այնպես էլ ՀՀ ԱԺ նախագահին», – հայտարարել է Զոհրաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա ավելացրել է, որ չգիտի` արդյո՞ք Քոչարյանի պատգամավորական մանդատից հրաժարվելը կապ ունի նրա մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած միջադեպի հետ, քանի որ չի զրուցել նրա հետ։
Դավիթ Քոչարյանը պատգամավոր է ընտրվել մեծամասնական համակարգով 25–րդ ընտրատարածքից (Հրազդան քաղաք)։

Հայկական ԶԼՄ–ներում հայտնված հրապարակումների համաձայն`  ապրիլի 9–ին Հրազդանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Քոչարյանը ատրճանակով հարվածել է միջադեպի մասնակիցներից մեկի գլխին, իսկ հետո գետնին է կրակել։ Պատգամավորը հերքում է վիճաբանությանն իր մասնակցության և ատրճանակի առկայության փաստը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: