486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
19:14
14 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Կաթողիկոսը ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ երկուշաբթի ունեցած հանդիպման ընթացքում շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու  կապակցությամբ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։

«Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց տիար Հ. Աբրահամյանին` ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` արդյունաշատ իրագործումներ մաղթելով նրան Հայրենիքի բարօր կյանքի կերտման առաքելության մեջ», – նշվում է հաղորդագրությունում։

Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ երկրի և ժողովրդի առջև ծառացած բազում դժվարություններին` հույս հայտնելով, որ նորանշանակ վարչապետն տարիների իր փորձառությամբ և վաստակով դրական տեղաշարժեր և փոփոխություններ կարձանագրի հայոց կյանքում:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա ազգօգուտ համագործակցությանը Հայ Եկեղեցու և հայրենի պետության տարբեր կառույցների միջև: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հավատարիմ իր ազգային առաքելությանը, պիտի շարունակի իր զորակցությունը բերել հայրենի իշխանություններին իրենց հայրենանվեր ձեռնարկումներում և անկախ պետականության զորացման գործում: 

Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ինչպես միշտ, շարունակելու է ջանքեր գործադրել Հայ Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև կապերի առավել ջերմացման ու ամրապնդման համար: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։