483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մենք ճանաչում ենք պատմական փաստն ու սգում ենք Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 մլն հայերի համար
19:52
11 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Պետդեպարտամենտի մշտական ներկայացուցիչ Ջեն Պսակին ուրբաթ ավանդական ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։

«Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումն արդեն վաղուց այն է, որ մենք ճանաչում ենք, հստակ ճանաչում ենք պատմական փաստն ու սգում ենք զոհված 1,5 մլն հայերի համար, ովքեր սպանվել կամ մահվան են գնացել Օսմանյան կայսրության մայրամուտին։ Այդ սարսափելի իրադարձությունները հանգեցրել են 20–րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին, և Միացյալ

ահանգները ճանաչում է, որ դրանք պատմական մեծ ցավ են մնում ինչպես Հայաստանի բնակիչների և ընդհանրապես հայերի, այնպես էլ մեզ համար, ովքեր կիսում են հիմնական համամարդկային արժեքները», – ասել է Պսակին։

Խոսելով նախընտրական շրջանում այս հարցի շուրջ նախագահ Օբամայի դիրքորոշման մասին` խոսնակը նշել է, որ թեկնածու Օբաման իր անձնական հայացքն ուներ այդ հարցերի նկատմամբ, որն արտացոլվել էր իր հայտարարության մեջ և տարածվել Սպիտակ տան կողմից նախորդ տարի։ «Վստահ եմ, որ այս ամսվա վերջին ավելի շատ հայտարարություններ կարվեն», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե դիտարկու՞մ է, արդյոք, ԱՄՆ կառավարությունը նրա նկարագրած իրադարձությունները որպես Ցեղասպանություն, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ արդեն ներկայացրել է ԱՄՆ–ի դիրքորոշումը։

Խոսելով հայ–թուրքական արձանագրությունների մասին` Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ–ն հավատում է, որ համատեղ աշխատելով ընդհանուր պատմության ուղղությամբ` Հայաստանն ու Թուրքիան կկարողանան ապահովել ողջ կովկասյան տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը, «այդ պատճառով մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ այդ ուղղությամբ»։

«Այն պայմաններում, երբ արձանագրությունները առաջ չեն շարժվում, մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ հետամուտ են լինում հարաբերությունների կարգավորման գործընթացին, և նրանցից ոչ մեկը հետ չի կանչել (արձանագրությունները)։ Այս հարցում մեր ամենամեծ հետաքրքրությունն է տեսնել, որ Հայաստանն ու Թուրքիան բուժել են անցյալի վերքերն ու միասին առաջ են շարժվում դեպի անվտանգություն և բարգավաճում։ Եվ այս քաղաքականությունում, իհարկե, մենք ղեկավարվում ենք այդ նպատակով», – ասել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։