478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Առանց իշխանության համակարգը փոխելու Հայաստանի ոչ մի վարչապետ հաջողության չի հասնի. Հակոբյան
13:15
11 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Առանց իշխանության այսօրվա համակարգը փոխելու Հայաստանում ոչ մի վարչապետ կամ կառավարություն հանրապետության խնդիրների լուծման հարցում հաջողության հասնել չի կարող, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

«Ես միշտ ասել եմ և կրկնում եմ, որ անձը բացարձակապես կապ չունի, քանի որ այն համակարգը, մեխանիզմները, որոնք գործում են այժմ որպես կառավարման պետական ապարատ, հակահամակարգ է, և ցանկացած վարչապետ կամ կառավարություն առանց այդ համակարգի փոփոխության չի կարող դրական արդյունքների հասնել»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հակոբյանը։
Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

Խմբակցության ղեկավարը մեկնաբանեց նաև, թե ինչու Հայաստանի հանրապետական կուսակցությունն առայժմ չի կողմնորոշվել վարչապետի թեկնածության հարցում։

Ծրագրվում է, որ ՀՀԿ–ն Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը կհայտնի երկուշաբթի, քաղաքական կուսակցությունների հետ խորհրդատվություններից հետո։

«Կարծում եմ` որքան էլ իշխանություններն ինքնասիրահարված հայտարարում են, որ ոչինչ չի կատարվել, և վարչապետի հրաժարականն իր անձնական ցանկությունն էր, նրանք հասկանում են, որ երկրում լուրջ դրություն է, և այս ժամանակը նրանք ցանկանում են օգտագործել դրանից դուրս գալու համար»,– ասաց Հակոբյանը։

Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Սերժ Սարգսյանի` ներկայիս պաշտոնավարման ավարտից հետո նախագահի պաշտոնում այլևս չառաջադրվելու մասին հայտարարությանը, նա պատասխանեց, որ այդ հայտարարությունն անհրաժեշտ է դիտարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ ։

«Նմանատիպ փաստաթղթերը պետք է շատ ուշադիր կարդալ և ուսումնասիրել։ Նման փաստաթղթերը ենթատեքստեր են ունենում»,– ասաց Հակոբյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների իրագործման մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտնեց, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել նախագահի պաշտոնին (2018 թվականին պաշտոնավարման ժամկետի լրացումից հետո)։ Նա հայտնեց նաև, որ եթե սահմանադրական բարեփոխումների վերջնական քննարկումներից հետո ընտրվի խորհրդարանական կառավարման մոդել, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունը կկայանա 2017 թվականին, նախագահականը` մեկ տարի ուշ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: