481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽ–ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը զգուշություն է դրսևորել ՌԴ–ի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը մեկնաբանելու հարցում
11:27
11 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Սեբաստիան Կուրցը` Եվրոպայի Խորհրդում նախագահող Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարը, զգուշություն է դրսևորել հինգշաբթի ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի` Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու կայացրած որոշումից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Դա ԵԽԽՎ–ի որոշումն էր։ Իսկ մենք որպես Եվրոպայի Խորհրդի նախագահ դրա վրա ազդելու հնարավորություն չունենք, որովհետև մենք նախագահում ենք միայն Նախարարների կոմիտեում»,– ասել է Կուրցը ՌԻԱ Նովոստիին։

Նախարարը միաժամանակ պարազբանել է, որ Ավստրիան հարգում է այդ որոշումը, թեև դրա օգտին չի քվեարկել։ «Ես կարող եմ միայն պաշտանապես մեկնաբանել որպես Եվրոպայի խորհրդի նախագահ, որ մենք հարգում ենք Խորհրդարանական Վեհաժողովի որոշումը։ Ավստրիական պատվիրակությունը չի քվեարկել այդ գաղափարի օգտին»,– ասել է Կուրցը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԵԽԽՎ–ի որոշումը կնպաստի Ուկրաինայի շուրջ լարվածության թոթափմանը, Կուրցը հայտնել է, որ Ավստրիան կօժանդակի կոնտակտային խմբի աշխատանքին, որը կարող է ստեղծվել Ռուսաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և Ուկրինայի միջև ծրագրվող հանդիպման ընթացքում։

«Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք նվազեցնելու ճգնաժամի զարգացումն առաջիկա օրերին և շաբաթներին։ Կստեղծվի Ռուսաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և Ուկրինայի շփման խումբ, և մենք կանենք հնարավորինը, որ օժանդակենք դրան որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ և որպես ինքնուրույն երկիր»,– ասել է Կուրցը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: