482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն հույս ունի, որ Թուրքիան կկատարի Մոնտրեի Կոնվենցիայի իր պարտականությունները. ԱԳՆ
19:56
10 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ն հույս ունի, որ Թուրքիան կկատարի Սև ծովի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրեի Կոնվենցիայի իր պարտավորությունները, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Գերատեսչությունում նշել են, որ մեծ վրդովմունք է առաջացնում Թուրքիայի ԱԳՆ–ի ներկայացուցչի այն արտահայտությունը, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` թուրքական կողմից Մոնտրեի Կոնվենցիայի մի շարք դրույթներ չկատարելու մասին «որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը»։

«Փաստերը վկայում են, որ ԱՄՆ ՌԾՈՒ  USS Taylor ֆրեգատը Սև ծով է մտել փետրվարի 5–ին և ուղղվել դեպի Միջերկրական ծով այս տարվա մարտի 9–ին, ինչը 11 օրով գերազանցել է առավելագույնս թույլատրելի ժամկետը և, համապատասխանաբար, Կոնվենցիայի խախտում է համարվում։ Միաժամանակ, թուրքական կողմը ժամանակին չի տեղեկացրել մեզ այդ ուշացման մասին։ Ինչպես նաև ինչպես ամերիկյան, այնպես էլ թուրքական կողմին մեր մտահոգությունները հայտնել են բանավոր ձևով»,– ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱԳՆ–ում հույս են հայտնել, որ Թուրքիան, ինչպես նաև մերձափնյա պետությունները հետագայում խստորեն կկատարեն Մոնտրեի Կոնվենցիայի պարտավորությունները։

Նեղուցների կարգավիճակի Մոնտրեի Կոնվենցիայի համաձայն, դեպի Սև ծով ելք չունեցող երկրների ռազմանավերը կարող են դրա ջրերում մնալ ոչ ավելի, քան 21 օր, և դրանց համար նավի կարգի և տոննաժի վերաբերյալ էական սահմանափակումներ կան։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ–ի նավերի գտնվելը Սև ծովում հաճախ գերազանցել է կոնվենցիայով սահմանած ժամկետները։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: