480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սահմանադրական բարեփոխումները նախագահի կամ պատգամավորների համար փոփոխություններ չեն նախատեսում «նստակյացության ցենզում». Թովմասյան
19:25
10 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը խորհրդարանում կամ նախագահի պաշտոնում առաջադրվող անձանց համար «նստակյացության ցենզում» և քաղաքացիություն ունենալու հարցում փոփոխություններ չի նախատեսում, հինգշաբթի լրագրողներին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։

Ըստ նրա, մի շարք միջազգային կազմակերպություններ, հղում անելով միջազգային պրակտիկային, առաջարկում են հրաժարվել այդ սահմանափակումներից։

«Սակայն քննարկումների արդյունքում սահմանադրական բարեփոխումների իրականացման պրոֆեսիոնալ հանձնաժողովը զերծ մնաց նմանատիպ փոփոխություններից, ելնելով նրանից, որ Հայաստանի նկատմամբ «կապվածությունը», ինչպես քաղաքական, այնպես էլ կենցաղային, անհրաժեշտ է այդ պաշտոնները զբաղեցնելու համար»,– ասաց Թովմասյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Հայաստանի սահմանադրության համաձայն, հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող, վերջին տասը տարիներին հանրապետությունում մշտական բնակվող և ընտրական իրավունք ունեցող ցանկացած անձ։

Պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին հինգ տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող, վերջին հինգ տարիներին հանրապետությունում մշտական բնակվող և ընտրական իրավունք ունեցող ցանկացած անձ։

Նախարարը նշեց նաև, որ հանձնաժողովն ընտրական համակարգը քննարկել է մի քանի ասպեկտներով, մասնավորապես, առանձին դիտարկվել են ակտիվ և պասիվ ընտրական իրավունքների վերաբերող փոփոխությունները։

Հայաստանի Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ իրենք առայժմ չեն կողմնորոշվել Ազգային ժողովի ընտրությունների համակարգում փոփոխություններ կատարելու հարցում։

Նրա խոսքով, մասնավորապես, քննարկվում է ընտրությունների համամասնական համակարգին ամբողջովին անցնելու տարբերակը, սակայն հանձնաժողովի վերջնական մոտեցումն այս հարցին կսահմանվի մինչև հուլիսի 1–ը, երբ նախագահին կներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2013 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման համաձայն` ստեղծվել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության նախագահին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ ՀՀ նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, նախագահին պետք է ներկայացվի հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։