483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ Հասարակական պալատի`ԶԼՄ–ների պաշտպանության հանձնաժողովին մտահոգել է Ուկրաինայում ռուս լրագրողների իրավունքների խախտումը
18:02
10 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Հասարակական պալատի` ԶԼՄ–ների պաշտպանության հանձնաժողովը չափազանց մտահոգված է Ուկրաինայում աշխատող լրագրողների իրավունքների և ազատությունների շարունակական խախտումների կապակցությամբ, և դատապարտում է ԶԼՄ–ների ազատությունը սահմանափակող ցանկացած գործողություններ, ասվում է հանձնաժողովի հայտարարությունում։

«Մեդիահանրությունը, Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները բազմիցս Ուկրաինայի իշխանությունների և քաղաքական գործիչների ուշադրությունն են հրավիրել այդ ոլորտում առկա լրջագույն խնդիրներին, ինչպես նաև դիմել են բոլոր երկրների լրագրողների համար սեփական պրոֆեսիոնալ պարտքը կատարելու հնարավորություն ապահովելու պահանջով։ Սակայն ուկրաինական իշխանությունը շարունակում է տեղեկության և խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված գործողություններ կատարել` եղել է ռուսալեզու հեռուստաալիքների հեռարձակման դադարեցում, լրագրողների նկատմամբ ճնշում է գործադրվել, իսկ վերջին ժամանակներում ՌԻԱ Նովոստին, «Ռոսիա»–ն, Russia Today–ը, "ՌԵՆ ТВ"–ն, "НТВ"–ն, «Կոմերսանտ» հրատարակչական տունը, «Ռոսիյսկայա գազետա»–ն, Forbes–ի ռուսական բաժինը ներկայացնող ռուս լրագրողներին պարզապես արգելել են մուտք գործել Ուկրաինա»,– նշվում է հաղորդագրությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանձնաժողովում կարծում են, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է հասկանան ստեղծված իրավիճակի տհաճ լինելը և անհապաղ քայլեր ձեռնարկեն` մարդու իրավունքների ոլորտում միջազգային նորմերի պահպանումը և պետական մակարդակով ընդունված  սեփական պարտավորությունների կատարումն ապահովելու համար։

«Հանձնաժողովը վճռականապես դեմ է արտահայտում տեղեկության և խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողության»,– ասվում է հայտարարությունում։

Նախորդ երեքշաբթի Դոնեցկի օդանավակայանում սահմանային վերահսկողություն չի անցել ՌԻԱ Նովոստիի ֆոտոթղթակից Ալեքսեյ Կուդենկոն, ով գործուղման էր մեկնել Ուկրաինայի հարավ–արևելքի իրադարձությունները լուսաբանելու համար։ Նույն օրը  Մոսկվա–Լուգանսկ գնացքից իջեցվել էր ՌԻԱ Նովոստիի թղթակից Անդրեյ Մալիշկինը։

Չորեքշաբթի թույլ չեն տվել Ուկրաինա մտնել նաև «Ռուս պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովին և թերթի ֆոտոթղթակից Դմիտրի Ազարովին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։