483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ–ը վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների հրավեր է ստացել. Զուրաբյան
18:55
09 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը  (ՀԱԿ) ապագա վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների հրավեր է ստացել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով մասնակցում է չորս ոչ կոալիցիոն ուժերի փակ խորհրդակցությանը։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։ Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկով նշանակում և ազատում է Կառավարության անդամներին։

Զուրաբյանն ընդգծեց, որ ՀԱԿ–ի պատասխանը հրավերին անպայման կհրապարակվի։

Խոսելով խորհրդակցության օրակարգի մասին` Զուրաբյանը նշեց, որ արդյունքների մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ այն չի ավարտվել։ Նա պարզաբանեց, որ խորհրդակցությունում տեխնիկական ընդմիջում է հայտարարվել, քանի որ դրա մասնակիցներից մեկը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, գնացել է Ազատության Հրապարակ, որտեղ ակցիա է ծրագրել։

Զուրաբյանը նշեց նաև, որ խորհրդակցությունը կշարունակվի չորեքշաբթի, սակայն դեռևս չի որոշվել` որտեղ և երբ։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նախքան Հայաստանի վարչապետի հրաժարականը չորս ոչ կոալիցիոն ուժերը որոշակի ռազմավարություն ունեին, իսկ «հիմա նոր իրավիճակ է, որին նոր ռազմավարություն է պետք»։

Զուրաբյանը միաժամանակ ասաց, որ բոլոր չորս կուսակցություններն ունեն իրենց մոտեցումները, տարաձայնությունները, սակայն բոլոր քննարկումները կատարվում են չափազանց կառուցողական և արդյունավետ կերպով։

Խորհրդարանի չորս ոչ իշխանամետ խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», մարտի 19–ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ նիստի արդյունքում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե ներկայացնելու հարցում և որոշել են ապրիլի 28–30–ը Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։