484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Դոնեցկի հանրապետության» ղեկավարությունն իրեն լեգիտիմ իշխանություն է հռչակել. ԶԼՄ
19:53
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Դոնեցկի հանրապետության» ղեկավարությունն իրեն լեգիտիմ իշխանություն է հռչակել քաղաքային շրջանային պետական ադմինիստրացիայի նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետային հրատարակությանը։

Ըստ ԶԼՄ–ների տեղեկատվության, մի խումբ ակտիվիստներ Դոնեցկի շրջանային պետական ադմինիստրացիայի նիստի ժամանակ հայտարարություն են ընթերցել, որում նշվում է, որ նրանք չեն ճանաչում պաշտոնական Կիևը և իրենց լեգիտիմ իշխանություն են համարում։ Բացի այդ, «Դոնեցկի հանրապետության» ղեկավարությունն իր որոշմամբ «պաշտոնից հեռացնում է» կենտրոնական իշխանության նշանակած բոլոր ուժայիններին և մարզպետ Սերգեյ Տարուտուին և մայիսի 11–ին Դոնեցկի ինքնորոշման հանրաքվե է նշանակում։

Հայտարարության մեջ ակտիվիստները պահանջում են ազատ արձակել իրենց առաջնորդ, ժողովրդական մարզպետ Պավել Գուբարյովին, ինչպես նաև Ուկրաինայից պահանջում են դուրս բերել զորքն ու զինվորական ստորաբաժանումները։

Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, վերջին երկու օրերին ռուսական դրոշների ներքո դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են իրենց կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Ամեն հանգստյան օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում Ուկրաինայի արևելքում, որոնց մասնակիցները չեն ճանաչում նոր մարզպետերի լեգիտիմությունը, որոնք նշանակվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի` իշխանությունից հեռացնելուց հետո և երկրի դաշնայնացում են պահանջում։ Երկուշաբթի Խարկովում և Դոնեցկում դաշնայնացման կողմնակիցները հայտարարել են «Խարկովի ժողովրդական հանրապետություն» և «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» ստեղծելու մասին։ Հաճախ ցուցարարներին հաջողվում է վարչական շենքերի ժամանակավոր վերահսկողություն սահմանել։

Ուկրաինայում փետրվարի 22–ին իշխանափոխություն տեղի ունեցավ, որը պետական հեղաշրջման նախանշաններ ուներ։ Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունն ու մայիսի 25–ին նախագահական ընտրություններ նշանակեց։ Մոսկվան կարծում է, որ Ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկած է հարուցում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: