478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Քեսաբի իրադարձություններից կարելի է ենթադրել, որ Թուրքիան պատրաստվում է բռնակցել սիրիական այդ բնակավայրը. փորձագետ
18:11
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններից կարելի է ենթադրել, որ Թուրքիան պատրաստվում է բռնակցել սիրիական այդ բնակավայրը, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Մի առանձնահատկություն կա, որին կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել։ Քեսաբը փաստորեն գտնվում էր Ալեքսանդրետի սանջակի կազմում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ներառվեց Թուրքիայի կազմում, սակայն Քեսաբի բնակիչներն այդ ընթացքում, 30–ականների վերջին, բողոքի ձայն բարձրացրին, որն այն ժամանակ լսվեց, և Հռոմի Պապի միջամտությամբ, ինչպես նաև կարդինալ Աղաջանյանի մեծ աջակցությամբ Քեսաբը չներառվեց Թուրքիայի կազմում։ Փաստորեն, այժմ Թուրքիան փորձում է ավարտին հասցնել այն գործը, որը սկսել էր դեռ 30–ականների վերջին», – ասաց Սաֆրաստյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանություն Սիրիայում. պատմությունը կրկնվու՞մ է» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Նա նաև ընդգծեց, որ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականության փաստացի շարունակությունն են, որը Օսմանյան և հանրապետական Թուրքիան իրականացնում էր հայ ժողովրդի նկատմամբ, ընդ որում ոչ միայն Քեսաբում, այլև ողջ տարածքում, որն, այսպես թե այնպես, գտնվում էր թուրքական վերահսկողության տակ։

«Փաստորեն մենք հիմա Մերձավոր Արևելքի հայաթափման հերթական փուլի վկաներն ենք, ժամանակակից Թուրքիայի իրականացրած քաղաքականության վկաները», – ասել է նա։

Փորձագետի կարծիքով` էթնիկ զտումը, որն իրականացվել է Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ և նրա ուղղակի նշանառությամբ, հիմք է պատրաստում հյուսիսային Սիրիայի որոշ շրջանների նկատմամբ Թուրքիայի ագրեսիայի համար, և սա, փաստորեն, առաջին քայլն է այդ տարածքը բռնակցելու ուղղությամբ։

Գլոբալ գնահատական տալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին` Սաֆրաստյանը նշեց, որ աշխարհը կանգնած է նոր աշխարհակարգի ձևավորման դարաշրջանի առաջ, որը հիմնված է ոչ թե մուսուլմանական և քրիստոնեական քաղաքակրթությունների բախման գաղափարի, այլ Արևելքում մշակված որոշակի արժեքային հայեցակարգերի միջև բախման վրա, որոնք փորձում են մոլորակային մասշտաբում տարածել այն արժեքների պահպանմանն ուղղված աշխարհի ժողովուրդների ձգտումը, որոնք նրանց համար ավանդական են։

Միաժամանակ ըստ Սաֆրաստյանի` ավանդական արժեքների պաշտպանը Ռուսաստանն է։ «Ես լավատես եմ և կարծում եմ, որ նոր աշխարհակարգը, որը կսահմանվի, հիմնված կլինի ավանդական արժեքների պահպանմանն ուղղված ժողովուրդների ձգտման վրա, պահպանել այն, ինչ նրանք ունեն արևմտյան արժեքների զավթողականության առաջ։ Ռուսաստանը դրանում կարող է օրինակ ծառայել», – ընդգծեց նա։ 

Մարտի վերջին Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբ քաղաքը, որը բնակեցված է հիմնականում հայերով, ենթարկվեց «Ջեբհատ ան–նուսրա» և «Ահրար աշ–Շամ» ծայրահեղական խմբավորումների գրոհայինների հարձակմանը։ Թուրքական կողմը, հաշվի չառնելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, կրակ բացեց հայկական գյուղերի և համայնքների ուղղությամբ, իսկ հետո ճանապարհ բացեց ապստամբների համար Քեսաբը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսեցին հարձակվել Քեսաբի վրա` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, որոնց թվում շուրջ 700 հայկական ընտանիք կար, փախչել հարևան Լաթաքիա։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: