486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն ու Աշգաբատը մտադիր են ամրապնդել գործընկերային հարաբերությունները. Սարգսյան
16:28
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանն ու Աշգաբատը մտադիր են զարգացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու երկրների միջև, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աշգաբատում կայացած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 7–9–ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանում։

«Ես ուրախ եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մեր այցերի կանոնավորությունը հաստատում է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մեր բարեկամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման գործում», – ասել է պետության նախագահը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը նշել է, որ կողմերը բարեկամական և վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշել են գլխավոր կողմնորոշիչները:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքմենստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Ցավոք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան և ոչ միայն 2014 թվականին», – ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ բանակցությունների արդյունքում ստորագրվել են քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթեր, որոնք կլրացնեն ավելի քան 60 փաստաթղթից կազմված իրավապայմանագրային բազան:

Սարգսյանը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր և կարևորվել է միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգումը: Նրա խոսքերով` բանակցությունների ընթացքում հաստատվել է Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստել խաղաղության և անվտանգության հաստատմանը Անկախ պետությունների համագործակցության, ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով։

«Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ կայացած բանակցությունները, իսկ դրանք եղել են բաց և կառուցողական, կծառայեն մեր երկրների միջև բարեկամական կապերի հետագա զարգացման գործին», – նշել է Սարգսյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։