486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքի միջամտությունը Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների ոչնչացման ու ամայացման է հանգեցնում. պատգամավոր
16:14
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արևմտյան ուժերի միջամտությունը Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների ոչնչացման ու ամայացման է հանգեցնում, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

«Սիրիան քրիստոնյաների և մուսուլմանների միջև հիանալի հարաբերությունների օրինակ էր, այդ երկրի չափավոր իսլամն աջակցում էր քրիստոնեական համայնքներին։ Նույնը կարելի է ասել Իրաքի մասին, որտեղ մինչև ամերիկացիների միջամտությունը գոյություն ունեին հիանալի հարաբերություններ քրիստոնյաների և մուսուլմանների միջև, քրիստոնյաներն օգտվում էին շատ մեծ արտոնություններից կրոնի և մշակույթի զարգացման համար։ Այժմ այս ամենին միջամտել է Արևմուտքը, աջակցել է արմատական իսլամիստներին, և այս ամենը հանգեցրեց նրան, որ քրիստոնեական համայնքները մեռնում են, կործանվում են, քրիստոնյաները փախչում են, և այս ամենը, իհարկե, տանում է կործանման», – ասաց Բաբուխանյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանություն Սիրիայում. պատմությունը կրկնվու՞մ է» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Խոսելով Սիրիայի Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին` Բաբուխանյանը նշեց, որ այստեղ կարելի է խոսել Արևմուտքի կողմից երկակի չափանիշների հերթական դրսևորման մասին։

Մարտի վերջին Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբ քաղաքը, որը բնակեցված է հիմնականում հայերով, ենթարկվեց «Ջեբհատ ան–նուսրա» և «Ահրար աշ–Շամ» ծայրահեղական խմբավորումների գրոհայինների հարձակմանը։ Թուրքական կողմը, հաշվի չառնելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, կրակ բացեց հայկական գյուղերի և համայնքների ուղղությամբ, իսկ հետո ճանապարհ բացեց ապստամբների համար Քեսաբը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսեցին հարձակվել Քեսաբի վրա` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, որոնց թվում շուրջ 700 հայկական ընտանիք կար, փախչել հարևան Լաթաքիա։

Բաբուխանյանը հիշեցրեց, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, ԵՄ–ի ասոցացված անդամ է, նա ԱՄՆ–ի և ԵՄ—ի հետ բոլոր հարաբերություններում փաստացի դաշնակիցն է։

«Եվ այս պետությունը իր կանոնավոր զորքերի աջակցությամբ կազմակերպում է ավազակային, ահաբեկչական անգամ ոչ թե խմբավորումներ, այլ զորքեր, քանի որ այնտեղ փաստացի կար մոտ 10 հազար ահաբեկիչ։ Ուսուցանում է նրանց իր տարածքում, սեփական ՌՕՈւ–ի և հրետանու աջակցությամբ իր տարածքից ուղարկում է հարևան պետության տարածք և ոչնչացնում է քաղաքացիական բնակչությանը, որն, ի դեպ, ազգային կամ կրոնական փոքրամասնություն է», – ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` ագրեսիան, ահաբեկչությանն աջակցելը, ազգային փոքրամասնությունների ոչնչացումը, հավատի ճնշումը, քաղաքացիական բնակչության ոչնչացումը միջազգային հանցագործություններ են, որոնք դատապարտվում են բոլոր միջազգային փաստաթղթերով, միջազգային իրավունքներով, սակայն ԱՄՆ–ի և Արևմտյան Եվրոպայի երկրների իշխանությունների կողմից որևէ արձագանք չեղավ։

«Ինչու՞ այդ երկրները չափազանց ցավագին արձագանքեցին Ղրիմի կամարտահայտության նկատմամբ, երբ հանրաքվեն ամենաժողովրդավարականն է, ինչ կարող է լինել։ Ժողովուրդն ինքն է որոշում որտեղ և ինչպես ապրել», – նշեց Բաբուխանյանը։ Նա ավելացրեց, որ Ռուսաստանի նկատմամբ անգամ ծիծաղելի պատժամիջոցների ներդրումը, այնուամենայնիվ, քաղաքական արձագանք էր։

«Իսկ այստեղ չկա քաղաքական արձագանք, ավելին` այդ երկրները փորձում են խանգարել այս կամ այն միջազգային կազմակերպություններում բանաձևերի ընդունմանը», – ավելացրեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ Թուրքիայի գործողությունները նորություն չեն Հայաստանի համար։ Նրա խոսքով` Թուրքիան այն պետությունն է, որը ցեղասպանություն է իրականացրել և շարունակում է ցեղասպան պետություն մնալ։

«Այն ֆաշիստական գաղափարախոսությունը, որը տարածվում է թուրքական քաղաքական վերնախավի կողմից, կարող է հանգեցնել միայն նոր ցեղասպանությունների հայերի և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ», – նշեց պատգամավորը։

Նրա խոսքով` հակաիրավական գործողություններ Թուրքիան իրականացրել է ոչ միայն 1915 թ.–ին, նա իրականացվում է այսօր Քեսաբի հարցում։ «Չի կարելի մոռանալ Հայաստանի 22 տարի տևող շրջափակումը, որի պատճառով մեր երկիրը մեծ կորուստներ է կրել։ Թուրքիայի հարևանները գտնվում են ագրեսիայի մշտական սպառնալիքի տակ, այդ երկիրն աջակցում է միջազգային ահաբեկությանը։ Թուրքիան փաստորեն աջակցեց Ադրբեջանին մսագործ Սաֆարովի հերոսացման հարցում, ով կացնահարեց իր գործընկեր սպային միայն այն պատճառով, որ նա արյունով հայ է։ Սա միջնադար է, և այս ամենը տեղի է ունենում արևմտյան, ՆԱՏՕ–ի գործընկերների աչքի առաջ, և որևէ արձագանք չի հետևում», – նշեց նա։

Խոսելով միջոցների մասին, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի Սիրիայում և մասնավորապես Քեսաբում իր քաղաքացիներին պաշտպանելու համար և այնտեղ ինքնապաշտպանության կամավոր ջոկատներ ուղարկելու հնարավորության մասին` Բաբուխանյանը նշեց, որ Հայաստանն ունի բավականին ուժեղ բանակ և ինքնապաշտպանության լավ ավանդույթներ։

«Սակայն հիմա ավելի կարևոր է հայտարարել, որ մենք պետք է միջազգային պատժամիջոցներ պահանջենք Թուրքիայի նկատմամբ։ Սա առաջինն է, ինչ պիտի անենք։ Բացի այդ, մենք պետք է պահանջենք ԱՄՆ–ից և նրա դաշնակիցներից դադարեցնել այն ավազակային կազմավորումների ֆինանսավորումն ու սպառազինումը, որոնք գործում են քրիստոնեական բնակչության դեմ։ Այս ամենը պետք է պահանջել ամենաբարձր մակարդակում», – ասաց Բաբուխանյանը։

Նրա խոսքով` հարկավոր է շարունակել համաշխարհային մասշտաբում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքը և Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի կիրառում պահանջել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: