481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ դեմ են Ռուսաստանը հանելուն. Պուշկով
12:35
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի առաջին օրը Ռուսաստանի համար հաջող է անցել, քանի որ եվրապատգամավորների մի մասը հանդես է գալիս այդ կազմակերպությունից Ռուսաստանը հանելու դեմ, երեքշաբթի հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

«ԵԽԽՎ–ի աշխատանքի առաջին օրը Ռուսաստանի համար հաջող էր։ Եվրոպացի ձախ կողմնորոշման պատգամավորները դեմ կքվեարկեն ցանկացած պատժամիջոցի։ Այլ խմբակցություններում շատ են նրանք, ովքեր դեմ են Ռուսաստանը հանելուն»,– Twitter–ում գրել է Պուշկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը բացվել երկուշաբթի Ստրասբուրգում` կազմակերպությունում Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի լիազորությունների քննարկումով։ Ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը վեհաժողովում կքննարկվի հինգշաբթի։ ԵԽԽՎ զեկուցողն այս թեմայով կլինի ավստրիացի Շտեֆան Շենահը։

Դումայի կոմիտեի ղեկավարն ակնկալում է, որ Շենահի զեկույցն «այնքան էլ ծայրահեղական» չի լինի, որքան բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլտերինն էր, ով առաջարկել էր վերանայել ռուսական պատվիրակության լիազորությունները մինչև տարեվերջ։ Պուշկովն ընդգծել է նաև, որ եթե Ռուսաստանի բացառման հարցը ԵԽԽՎ–ից, այնուամենայնիվ, դրվի քվեարկության, ապա ՌԴ–ն միանգամից կլքի կազմակերպությունը։

«Մենք բացառում չենք ընդունի։ Եթե այն դրվի քվեարկության, ապա միանգամից կլքենք ԵԽԽՎ–ն։ Առանց Ռուսաստանի վեհաժողովը քաղաքական կշռի մի մասը կկորցնի»,– գրել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: