486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Գագիկ Ծառուկյանը չի կարող «հայ Իվանիշվիլի» դառնալ. փորձագետ
17:00
07 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող «հայ» Բիձինա Իվանիշվիլի դառնալ և իշխանափոխություն կատարել Հայաստանում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ ըստ տնտեսագետների, «Վրացական երազանք»–ի առաջնորդ Իվանիշվիլիի կարողությունը գրեթե 10 անգամ գերազանցում է Ծառուկյանի կարողությունը, փողերը նա վաստակել է ոչ իր երկրում, այլ երկրի սահմաններից դուրս, ի տարբերություն ԲՀԿ առաջնորդի, իսկ Վրաստանի իշխանափոխությունը պահանջեց Իվանիշվիլիի կարողության 10 տոկոսը։

«Իվանիշվիլին Վրաստանի իշխանության գալու վրա ծախսել է Ծառուկյանի մոտավոր կարողությունը։ Այսինքն, Ծառուկյանը պետք է ծախսեր իր կարողությունն առանց երաշխավորված արդյունքի»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Իսկանդարյանը։

«Իհարկե, սա խաղ էր, որն ընթացավ 2012 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր։ Դեկտեմբերին, հավանաբար, հաշվի առնելով սեփական շահերը ոչ թե որպես միայն քաղաքական գործչի, այլ նաև որպես գործարարի, Ծառուկյանը նախագահական ընտրությունների (2013 թվականի փետրվարին) չմասնակցելու որոշում կայացրեց»,– ավելացրեց նա։

Փորձագետի կարծիքով, նախագահական ընտրությունների մասնակցության դեպքում Ծառուկյանը դժվար թե կարողանար հաղթել, սակայն նա ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ուներ։

Իսկանդարյանը միաժամանակ ավելացրեց, որ նախագահական ընտրություններին չմասնակցելն ազդել է ԲՀԿ–ի դիրքի վրա Հայաստանի քաղաքական դաշտում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիբերալ ուղղվածություն ունեցող, չափավոր կենտրոնամետ քաղաքական ուժ է, ստեղծվել է 2004 թվականին։ 2012 թվականի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը։ Ունի 36 պատգամավորական մանդատ ։ Կուսակցության առաջնորդը գործարար Գագիկ Ծառուկյանն է։ -0-Ն.Ա.

Փետրվարի 18–ի նախագահական ընտրություններում կուսակցությունը հրաժարվել է սեփական թեկնածուի առաջադրումից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: