483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է չհասցնել ավարտել բոլոր աշխատանքները մայիսին ՄՄ մուտք գործելու համար. Իսկանդարյան
14:35
07 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է չհասցնել մինչև մայիս ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները Մաքսային միություն մտնելու համար։

Նրա խոսքերով` Հայաստանը ՄՄ–ին անդամակցելու համար պետք է հսկայական աշխատանք կատարի, որը ներառում է ոչ միայն տեխնիկական, այլև որոշ քաղաքական պահեր։

«Կա ձգտում, կա ցանկություն, սակայն կա նաև որոշակի ծավալի աշխատանք, որը պետք է կատարել։ Չգիտեմ` կհասցնեն այն կատարել մինչև մայիս, թե ոչ, սակայն միանգամայն կարող եմ ենթադրել, որ կարող են նաև չհասցնել», – հայտարարել է Իսկանդարյանը` երկուշաբթի պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Հայաստանը նախատեսում է մայիսին ստորագրել ՄՄ մտնելու փաստաթղթերը։ 2013 թ.–ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ կառավարության հրաժարականն ու նոր վարչապետի թեկնածությունը չպետք է ազդեն ՄՄ–ին Հայաստանի միանալու գործընթացի վրա։
«Ակնհայտորեն ստորագրմանն ուղղված քաղաքականությունը շարունակվում է։ Նոր վարչապետը չի որոշելու` ստորագրել, թե ոչ», – նշել է նա։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

Հայաստանի Մայր օրենքի 55–րդ հոդվածի համաձայն` հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։