487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նոր վարչապետը պետք է ներկայացնի ՀՀԿ–ն. Դումանյան
14:07
07 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նոր վարչապետը պետք է ներկայացնի իշխող ՀՀԿ–ն, կարծում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

«Այսօր խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ–ն կարող է առաջադրել իր վարչապետին, քանի որ մենք ունենք մեծ մարդկային և պրոֆեսիոնալ ներուժ։ Եթե դուք իմ կարծիքն եք հարցնում, ապա կարծում եմ, որ նա պարտադիր պետք է մեր կուսակցության անդամ լինի», – ասել է Դումանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Մեկնաբանելով կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հայտարարությունն այն մասին, որ հաջորդ վարչապետը կարող է նշանակվել մի մարդ, ով ՀՀԿ–ի անդամ չէ` Դումանյանը նշել է, որ իր գործընկերն ի նկատի ուներ, որ ՀՀԿ–ի համար կառավարության հաջորդ ղեկավարի կուսակցական պատկանելիությունը նշանակություն չունի։

«Քանի որ մենք այն ուժն ենք, որը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ։ Սակայն ես անձամբ կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե նա լինի մեր կուսակցության ներկայացուցիչ, քանի որ կա քաղաքական ծրագիր, քաղաքական ճանապարհ, որը մենք նշել ենք և որը պարտադիր պետք է շարունակվի։ Ժամանակին մենք այդ ծրագրերի օգնությամբ հասանք մեր ժողովրդի վստահության նվաճմանը, և այս համատեքստում կարծում եմ, որ այդպես ավելի ճիշտ կլինի»,  – ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նա նաև նշել է, որ իր համար, ինչպես նաև ողջ կառավարության համար, Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր, և կառավարության անդամները դեռ չգիտեն` մնում են իրենց պաշտոնում, թե ոչ։

 «Կառավարության հրաժարականը նշանակում է, որ մենք ևս հրաժարական ենք տվել և միայն պաշտոնակատարներ ենք մինչև նոր կառավարության հաստատվելը։ Բնական է, որ նոր վարչապետը նոր կառավարություն կձևավորի», – ասել է Դումանյանը։

Այս կապակցությամբ նա նշել է, որ եթե իրեն առաջարկեն շարունակել աշխատանքը որպես առողջապահության նախարար, ապա նա հաճույքով կանի դա։

«Եթե չառաջարկեն, ապա ես կշարունակեմ զբաղվել իմ մասնագիտական բժշկական գործունեությամբ», – ասել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։