482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Քեսաբի բնակիչները կոչ են անում ԶԼՄ–ներին ավելի շրջահայաց լինել քաղաքի իրադարձությունների մասին տեղեկություն տարածելու հարցում
19:36
04 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչներն ուրբաթ Երևանում կայացած քննարկումների ընթացքում դիմեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ լուրեր տարածելիս ավելի շրջահայաց լինելու խնդրանքով` ապատեղեկատվությունից և դրա բացասական հետևանքներից խուսափելու համար։

«Հարկ է հաշվի առնել, որ Քեսաբը Թուրքիայի սահմանում լինելու պատճառով ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի համար, այդ պատճառով ռազմական գործողությունների մեկնարկի պահից, բնակիչների խելամիտ վարքի շնորհիվ հաջողվեց զերծ մնալ ռազմական գործողություններից։ Սակայն այդ իրավիճակը չի հաջողվել պահպանել, բայց, խոսելով Քեսաբի մասին, մենք պետք է հաշվի առնենք, որ դա ոչ միայն հայաբնակ վայր է, այլ նաև սիրիական քաղաք»,– ասաց Քեսաբից ժամանած լրագրող Սալբի Գաղտջյանը Մեդիակենտրոնում Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմի ցուցադրությունից հետո։

Քեսաբի բնակիչ Հակոբ Քորտմոսյանն իր հերթին ներկաների ուշադրությունը հրավիրեց հարցի հոգեբանական կողմին։ «Հաճախ ԶԼՄ–ներում տարածվում են «Քեսաբն ամբողջովին ավերված է» կամ «Քեսաբն այլևս գոյություն չունի» վերնագրերը։ Հնարավոր է` քեսաբցիները նման հայտարարություն արել են, բայց հուսահատության պահին, այդ պատճառով պետք չէ նմանատիպ հաղորդումներ տարածել, չէ՞ որ, քեսաբցիները դեռ լի են իրենց հայրենի օջախները վերադառնալու հույսով»,– ասաց նա։

Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց Քեսաբի խնդիրների գրագետ լուսաբանման համար, որի շնորհիվ աշխարհն իմացավ Կիլիկիայի թագավորությունից մնացած միակ այդ հայաբնակ պատմական քաղաքի մասին։ «Միևնույն ժամանակ, աշխարհը հիշեց Հայոց ցեղասպանության մասին դրա 100–րդ տարելիցի նախաշեմին»,– ասաց Քորտմոսյանը։ 

Նա ավելացրեց, որ եթե չլիներ միջազգային հանրությանը հասած այս աղմուկը, քեսաբահայերը կարող էին կրկին վերապրել 1915 թվականի իրադարձությունները, ինչի մասին, նրա խոսքով, վկայում են իրենք քեսաբցիները։

Մարտի 21–ից սկսած Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։

Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քեսաբին աջակցություն ցուցաբերելու արշավ է սկսել` բացելով հատուկ հաշվեհամար, որին ցանկացողները կարող են գումար փոխանցել։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։