480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի սենատորները 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև են ներկայացրել
16:58
04 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Մարկ Քըրքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև են ներկայացրել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ամերիկայի Հայկական Համագումարի մամուլի ծառայությունից։

«Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որի ընթացքում շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Միայն մի քանի քաջ վերապրածներ են մնացել, ինչպիսին է օրինակ`Չիկագոյի 107-ամյա բնակիչ Հելեն Փալոյանը, ով կորցրել է իր ծնողներին և երկու եղբորը։ Վերապրածների և զոհվածների հիշատակը պատվելու համար, ինչպես նաև առաջնորդվելով համընդհանուր մարդու իրավունքներով, Միացյալ Նահանգները պետք է վերջապես միանան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի դաշնակից 11 պետություններին`պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- ասել է սենատոր Քըրքը։

Մենենդեսի և Քըրքի ներկայացրած բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ  ԱՄՆ նախագահը պետք է աշխատի անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, որը կներառի Թուրքիայի Հանրապետության կառավարության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի ամբողջական ընդունումը:

Հաղորդագրության համաձայն, Սենատի այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և այդ հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելը ներկայացրեցին Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևը: Այս բանաձևը Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից պահանջում է տարեկան զեկույց Թուրքիայի ղեկավարած տարածքներում քրիստոնեական ունեցվածքները կողոպտելու, բռնագրավելու կամ չվերադարձնելու կարգավիճակի վերաբերյալ:

«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ողջունում ենք սենատորներ Մենենդեսի և Քըրքի նախաձեռնությունը, որը վերապրածների փրկությանն ուղղված Ամերիկայի մարդասիրական միջամտության հիշեցումն է: Նախաձեռնությունը վկայում է նաև ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում սենատորների մշտական զգոնության մասին»,- ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: