478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+24
Եղանակը Երևանում
Հայ
Կիևը պատրաստվում է ԵՄ շուկայի միակողմանի բացմանը
15:43
04 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել արդյունաբերողներին պատրաստվել ուկրաինական ապրանքների համար Եվրոպական միության շուկաների միակողմանի բացմանը, որը ծրագրված է մայիսի 15–ին։

«Եվրոպական միությունը միակողմանի կարգով որոշում է ընդունել ուկրաինական ապրանքների համար իր շուկայի միակողմանի բացման մասին։ Այդ պատուհանը մեզ մոտ կբացվի մեկ ամսից։ Այդ պատճառով ես խնդրում եմ, որ մենք պատրաստ լինենք արտադրանքի մատակարարումներին։ Որ չլինի այնպես, թե դռները բացվել են, իսկ մենք կանգնել ենք դռների մոտ և նայում ենք»,– չորեքշաբթի ասել է Յացենյուկն արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Պավել Շերեմետին և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցային կոնկրետ ցուցումներ տալ ԵՄ–ում գործող Ուկրաինայի բոլոր ձեռնարկություններին, թե ինչ է նրանց պետք անել, որ անհապաղ ապրանքներ մատակարարվի Եվրոպային։

Եվրախորհրդարանը հինգշաբթի հավանություն է տվել Ուկրաինայից ներկրվող ապրանքների տուրքերի միակողմանի ժամանակավոր զրոյացմանը` երկրի ճգնաժամային տնտեսությանն օժանդակելու հրատապ միջոցների շրջանակում։ Կզրոյացվի տուրքերի մոտ 98 տոկոսը։ Այդ միջոցները կգործեն մինչև նոյեմբերի 1–ը։ ԵՀ–ն հույս ունի, որ մինչև այդ ժամանակն Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրվի, որն ասոցացման համաձայնագրի մի մասն է։

ԵՀ–ի գնահատմամբ, ազատ առևտրի մասին համաձայնագիրն Ուկրաինայի համար կարող է տուրքերի հաշվին տարեկան մոտ 500 միլիոն եվրո տնտեսել։ 2013 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախարարների խորհուրդը դադարեցրել է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը` պայմանավորելով դա իր հիմնական գործընկերներ Ռուսաստանի և ԱՊՀ–ի հետ ապրանքաշրջանառության շոշափելի նվազմամբ, բարդ իրավիճակով և այն ծախսերով, որ կարող է ունենալ Կիևը համաձայնագրի ստորագրումից։ Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Նոր իշխանությունը հայտարարել է, որ եվրաինտեգրման ուղի է բռնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: