477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ փոխնախագահը չի բացառում ՀՀ վարչապետի պաշտոնում «ոչ հանրապետականի» նշանակման հնարավորությունը
13:46
04 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Իշխող ՀՀԿ–ի փոխխոսնակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի բացառել ՀՀ վարչապետի պաշտոնում «ոչ հանրապետականի» նշանակման հնարավորությունը։

Նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ–ի խորհրդի և գործադիր մարմնի նիստի արդյունքում հայտարարվեց, որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել։ Կառավարության ղեկավարը նշում է, որ ցանկացել է հեռանալ պաշտոնից դեռ մեկ ամիս առաջ։ Նոր վարչապետի թեկնածության մասին որևէ տեղեկատվություն չկա։

«ՀՀԿ-ն, հանդիսանալով երկրի քաղաքական առանցքը, ողնաշարը, իրեն կարող է թույլ տալ նման «շռայլություն», որ նոր վարչապետը լինի ոչ ՀՀԿ-ից, բայց նա կլինի քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդ», – ուրբաթ լրագրողներին ասել է Աշոտյանը։

Նա վարչապետի հրաժարականը համարել է այն բանի ապացույցը, որը կառավարության կազմավորումը կախված է քաղաքական մեծամասնության ու երկրի նախագահի որոշումներից։
Աշոտյանի խոսքերով` ինքը տեղյակ չէր, որ վարչապետը դեռ մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ կառավարության ղեկավարը պարտավոր չէր նման որոշման մասին տեղյակ պահել նախարարներին։

«Բնական է, որ կառավարությունները գալիս են, աշխատում են և հեռանում», – նշել է նա։

Խոսելով վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների մասին` ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է, որ մի քանի արժանի մարդ է տեսնում, որոնց քաղաքական մեծամասնությունը կարող է վստահել նոր կառավարության ձևավորումն ու երկրի հետագա զարգացման ծրագրերի մշակումը։

Նա նաև նշել է, որ վարչապետի որոշումն անսպասելի էր չորս ոչ կոալիցիոն ուժերի համար (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ)։

«Բոլոր նրանց փաստաթղթերն ու քաղաքական գործունեության ծրագրերը, որոնք մշակել և գրել են վերջին ամիսների ընթացքում, պարզապես պետք է աղբամանը նետել, քանի որ ակնհայտ է, որ իշխանություններն ավելի պրոգրեսիվ են գործում իրենց ծրագրերում», – ասել է Աշոտյանը։

Խորհրդարանի չորս ոչ իշխանամետ խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», մարտի 19–ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ նիստի արդյունքում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե ներկայացնելու հարցում և որոշել են ապրիլի 28–30–ը Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: