481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանը Բաքվում կքննարկի ղարաբաղման հակամարտությունը. ԶԼՄ
12:45
04 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Ադրբեջանի մայրաքաղաք այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Բաքու մեկնելուց առաջ ասել է, որ Բաքվում կայանալիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում երկու երկրների իրականացրած խոշորագույն նախագծերը, հաղորդում է Trend ադրբեջանական լրատվական գործակալությունը։

«Նրա խոսքերով` Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում իրականացնում են շատ կարևոր տնտեսական նախագծեր, որոնց թվում են Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղային հաղորդակցությունը, Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը, ինչպես նաև TANAP նախագիծը։ Այս նախագծերը ոչ միայն տարածաշրջային են, այլև կրում են միջազգային բնույթ, ընդգծել է վարչապետը», – նշվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները կրում են առանձնահատուկ բնույթ, և իր այցը կնպաստի թուրք–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ու ուժեղացմանը։

«Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն օրինակ են ողջ աշխարհի համար, և երկու երկրները ռազմավարական գործընկերներ են», – նշել է նա։

Թուրքիայի վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն` Էրդողանի այցը մեկօրյա է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: