481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Քեսաբահայերին ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին Դավութօղլուի հայտարարությունը ցինիզմ է. թուրքագետ
12:56
03 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Քեսաբահայերին ապաստան տրամադրելու Թուրքիայի պատրաստակամության մասին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը ցինիզմ է, կարծում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։

Արդեն մի քանի օր է` Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։

Քեսաբի վրա կատարած գրոհներից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, թե Անկարան պատրաստ է ապաստան տրամադրել Քեսաբի բնակիչներին։ Ավելի ուշ նման պատրաստակամություն հայտնեց նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։

«Ես պարզապես ցինիզմ եմ համարում Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է ապաստան տրամադրել քեսաբահայերին», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելքոնյանը։

Նա կարծում է, որ թուրքական խմբավորումների գործողությունները հարկավոր է որակել որպես մի երկրի ագրեսիա մյուսի նկատմամբ։

Թուրքագետի կարծիքով` պաշտոնական Թուրքիան աջակցում և սատարում է Քեսաբի տարածք ներխուժած գրոհայիններին, ինչի մասին վկայում է արդեն այն, որ նրանք Քեսաբի վրա հարձակվել են Թուրքիայի տարածքից։

Նա նշեց, որ Քեսաբը, որտեղ բնակվում են հիմնականում հայեր և ալավիտներ (իսլամական կրոնական ճյուղ), Ասադի կառավարության հենարաններից մեկն է և այդ պատճառով մտահոգում է Թուրքիային։

«Մեզ համար այժմ կարևոր է գիտակցել, որ այդ գործողությունների հետևանքով Սիրիայում անհետանում է հայկական համայնքը, որը շտապելով լքում է իր բնակավայրը», – ընդգծեց նա։

Պատասխանելով քեսաբահայերի հետագա ճակատագրի մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Մելքոնյանը նշեց, որ դա կախված կլինի Սիրիայում տիրող իրավիճակի զարգացումից։

«Եթե ելնենք այն հանգամանքից, որ մեզ համար շատ կարևոր է Սիրիայի, այդ թվում նաև Քեսաբի հայկական համայնքի պահպանումը, ապա ավելի ճիշտ կլիներ, որ նրանք վերադառնային այնտեղ, որտեղ շատ երկար ժամանակ ապրել են։ Սակայն մյուս կողմից վերադառնալը սպառնալիքի տակ կդնի նրանց անվտանգությունը` հաշվի առնելով նաև այն, որ այդ սպառնալիքը դեռ շարունակում է աճել», – ասել է նա։

Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քեսաբին աջակցություն ցուցաբերելու արշավ է սկսել` բացելով հատուկ հաշվեհամար, որին ցանկացողները կարող են գումար փոխանցել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: