478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Մուշարաֆի դեմ մահափորձ է կատարվել. ԶԼՄ
10:53
03 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երկրի նախկին նախագահ, գեներալ Պերվեզ Մուշարաֆի ավտոշարասյան ճանապարհին պայթուցիկ սարք է պայթել, հաղորդում է DAWN թերթը։

Ոստիկանությունը հայտարարում է, որ ահաբեկչության թիրախը հենց Մուշարաֆն է։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Նախկին նախագահը բարեհաջող կերպով հասել է Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր նստավայր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Պայթյունը տեղի է ունեցել կամրջի վրա շարասյան անցնելուց անմիջապես հետո։ Գեներալը վերադառնում էր Ռավալպինդի քաղաքում գտնվող զինվորական սրտաբանական կենտրոնից։ Իրավապահ մարմինների տվյալներով` պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 4–6 կգ տրոտիլ։

Ավելի վաղ Պակիստանի թալիբները բազմաթիվ անգամ սպառնալիքներ են ներկայացրել Մուշարաֆի հասցեին։ Նրա ավտոշարասյան երթուղին, որպես կանոն, պահպանում են հարյուրավոր զինվորականներ և ոստիկաններ։

Այժմ Մուշարաֆը անցնում է որպես մեղավոր պետական դավաճանության գործով, ինչպես նաև ևս չորս գործով։ Երկուշաբթի Իսլամաբադի հատուկ դատարանը նրան պաշտոնական մեղադրանք է ներկայացրել։ Ըստ հետաքննության` Մուշարաֆը, ով 2001–2008 թթ.–ին զբաղեցրել է Պակիստանի նախագահի պաշտոնը, 2007 թ.–ին պետական դավաճանություն է կատարել, երբ հայտարարել է արտակարգ դրություն և հրահանգել է ձերբակալել Գերագույն դատարանի դատավորներին։ Պակիստանի օրենքներով` պետական դավաճանությունը պատժվում է մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ։ Պետական դավաճանության գործը հարուցել է Պակիստանի կառավարությունը 2013 թ.–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: