483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+15
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիայի Քեսաբ շրջանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան առաջ
16:24
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի ՀՀ–ում ԱՄՆ  դեսպանատան շենքի առաջ բողոքի ակցիա անցկացվեց։ Մարդիկ պահանջում էին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբում դադարեցնել  Թուրքիայի գործողություններն ու փրկել խաղաղ բնակչությանը։

«Այս ակցիայում ամենակարևորը այն մարդկանց մասնակցությունն է, ովքեր իսկապես և անկեղծ մտահոգված են քեսաբցիների ճակատագրով, և այսօր այստեղ Քեսաբից եկած երկու մարդ կա։ Մենք այս ամենը անում ենք նրանց համար, Սիրիայի քրիստոնյաների համար», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ակցիայի նախաձեռնող Լևոն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ակցիային նախատեսվածից քիչ մարդ է հավաքվել, սակայն նրա խոսքով` կարևորը ոչ թե ցուցարարների քանակն է, այլ` նրանց գործողությունների արդյունքը։

Այս համատեքստում նա նշեց, որ հավաքվածները սպասում են ԱՄՆ դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչների արձագանքին, հավաքվածները խնդրել են հանդիպում կազմակերպել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կամ նրա ներկայացուցչի հետ, որին պարտադիր պետք է մասնակցեն նաև Քեսաբի երկու բնակիչները, որպեսզի ամերիկացիներն «առաջին ձեռքից» իմանան այդ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Այս նպատակով ակցիայի մասնակիցները պաստառներ էին պահել հետևյալ գրառումներով` «Խաղաղությունը ամերիկյան արժեք է, օգնեք Քեսաբի բնակիչներին», «Այս երկրագունդը խաղաղ է ստեղծված, փրկեք Քեսաբի բնակիչներին», ինչպես նաև հայտնի հեշթեգով («#savekessab») պաստառը։

Ցուցարարներին ընդառաջ դուրս եկավ ԱՄՆ դեսպանի տեղակալ Կլարկ Փրայսը։ Նա լսեց ակցիայի կազմակերպիչների պահանջներն ու չափազանց մեծ հետաքրքրվածություն ցուցադրեց հանդիպմանը ներկա քեսաբցիների հետ զրույցում։ Նա հետաքրքրվեց, թե նրանք ծանոթներ և մտերիմներ ունեն Քեսաբում և խնդրեց ներկայացնել իրենց տեսակետը Քեսաբում տիրող իրավիճակի  կապակցությամբ։

«Ես Քեսաբում ընկերներ և հարազատներ ունեի, սակայն հիմա, խոսելով նրանց հետ, իմացա, որ նրանք շատ վատ վիճակում են, տեղափոխվել են Լաթաքիա և բնակվում են եկեղեցու բակում։ Ահաբեկչական խմբավորումները ներխուժել են Քեսաբ Թուրքիայի աջակցությամբ, և այդ աջակցությունը մեզ ամենաշատն է մտահոգում», – ասաց Քեսաբի բնակիչ Նշան Գզելյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքի բնակիչներին սննդով և անհրաժեշտ ամեն ինչով ապահովում են Լաթաքիայի հայերը։

Դեսպանի տեղակալը տեղեկացրեց, որ Քեսաբի հարցը շատ կարևոր է նրանց համար, և Պետդեպարտամենտը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։

«Շատ ուրախ ենք, որ դուք եկել եք մեզ հետ զրուցելու։ Ես դեսպանին կփոխանցեմ մեր հանդիպման մանրամասները։ Մենք ուշադիր հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին», – ասաց Կլարկը։ Լրագրողներին նա ասաց, որ չի կարող ոչինչ ավելացնել Պետդեպարտամենտի հայտարարությանը։

«Ինձ համար ամենակարևորը մարդկային կողմն է, ինձ համար կարևոր է իմանալ, որ մարդիկ կապի մեջ են Քեսաբում գտնվող իրենց հարազատների հետ և կարող են հետևել իրավիճակին», – ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Սիրիայում տեղի ունեցող բռնության կապակցությամբ, որը վտանգի տակ է դրել Քեսաբի հայկական համայնքի ներկայացուցիչների անվտանգությունն ու ստիպել է շատերին լքել իրենց տները։

Արդեն մի քանի օր է` Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։

Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քեսաբին աջակցություն ցուցաբերելու արշավ է սկսել` բացելով հատուկ հաշվեհամար, որին ցանկացողները կարող են գումար փոխանցել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։