478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ համագործակցությունը ցանկացած դեպքում պետք է շարունակվի. փորձագետ
14:58
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցությունն ԱՊՀ–ի կազմից Ուկրաինայի դուրս գալու դեպքում պետք է շարունակվի, հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Մարկարովը «ԱՊՀ ապագան. Ուկրաինայի հե՞տ, թե՞ առանց» կլոր սեղանի ընթացքում։

«Հասկանալի է, որ կպահպանվեն Հայաստանի և Ուկրաինայի համագործակցության երկկողմ ձևաչափի վերաբերող կապերը... Մենք ունենք Վրաստանի` ԱՊՀ–ից դուրս գալու օրինակը»,– ասաց Մարկարովը Մոսկվայի, Աստանայի և Կիևի մասնակցությամբ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված կլոր սեղանի ընթացքում։

Նա միաժամանակ նշեց, որ Վրաստանի դուրս գալը սկզբունքորեն այլ էր Հայաստանի համար, քանի որ Վրաստանը սահմանակից պետություն է, որով անցնում է դեպի Հայաստան տարանցիկ բեռների հիմնական մասը։

«Մյուս կողմից, Ուկրաինան հանդես չի եկել որպես Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից մեկը։ Հասկանալի է, որ երկկողմ կապերը կպահպանվեն, սակայն հարցեր կառաջանան` կապված Ուկրաինայի դուրս գալու, և այդ թվում` տնտեսական հետևանքների հետ»,– ասաց նա։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Վրաստանն ԱՊՀ–ից դուրս գալիս «խնդրել էր» պահպանել որոշ պայմանագրեր, որոնք գործում էին ԱՊՀ և դրան անդամակցելու շրջանակում։

«Կլինի՞, արդյոք, նմանատիպ խնդրանք Ուկրաինայից, այնքան էլ հասկանալի չէ, բայց պարզ է, որ գոյություն ունեցող փոխհարաբերությունները կարող են պահպանվել երկկողմ մակարդակով, հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք հաստատվել են ՄԱԿ–ում Հայաստանի քվեարկությունից և այն իրավիճակից հետո, որ կա այսօր, երբ Ուկրաինայի դեսպանը ետ է կանչվել Կիև և առայժմ չի վերադարձել Երևան»,– ասաց քաղաքագետը։

Մարտի 19–ին Ուկրաինան որոշել է չշարունակել նախագահությունն ԱՊՀ–ում` բացատրելով դա ԱՊՀ–ի ստեղծման համաձայնագրի չկատարմամբ անդամ պետությունների կողմից և նրանցից մի մասի` «Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի» պաշտպանությամբ։ Ուկրաինան միաժամանակ իրեն իրավունք է վերապահել դիտարկել իր հետագա մասնակցության նպատակահարմարությունն ԱՊՀ գործունեության շրջանակում։

Չնայած, որ Ուկրաինան 1991 թվականի Բելովեժյան համաձայնագրի ստորագրման արդյունքներով ԱՊՀ հիմնադիրներից մեկն էր, նա չի վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը, այդ պատճառով դե յուրե Համագործակցության անդամ պետություն չէ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: