477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերը նախևառաջ մարդասիրական օգնության կարիք ունեն. պատգամավոր
14:27
01 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերն այժմ մարդասիրական օգնության կարիք ունեն, հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի պատվիրակության` Լաթաքիա և Դամասկոս կատարած այցից հետո։

Արդեն մի քանի օր է`Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքներ, անցնել հարևան Լաթաքիա։

Մարուքյանի խոսքով` այժմ մոտ 320 հայկական ընտանիք սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ստանում Լաթաքիայի հայկական եկեղեցում, իսկ մնացածն ապաստան են գտել իրենց հարազատների և բարեկամների տներում։

«Վերջին 100 տարում Քեսաբի հայերն արդեն երրորդ անգամ են արտաքսման ենթարկվում, նրանք գիտակցում են իրավիճակը և որևէ կերպ չեն պատրաստվում լքել իրենք հայրենի տները։ Նրանք խնդրում են, որ Հայաստանն օգնի իրենց վերականգնել սեփական տնտեսությունները, երբ նրանք կվերադառնան Քեսաբ։ Նրանք լավ հասկանում են, որ կորցրել են իրենց գույքը, որ իրենց տները թալանված են, բայց վստահ են, որ վաղ թե ուշ կվերադառնան հայրենիք։ Սիրիայից դուրս կյանքն առհասարակ չի քննարկվում»,– ասաց նա։

Պատգամավորը կարևորեց Հայաստանի տեղեկատվական ճիշտ արշավը` նշելով, որ տեղեկատվական վակուում կա Սիրիայի իրադարձությունների շուրջ։

«Իհարկե, Սիրիայում քրիստոնյաների իրավունքները զանգվածաբար խախտվում են։ Եթե Ասադի վարչակարգն անկում ապրի, ապա քաոս կսկսվի։ Եթե չլինի Ասադի վարչակարգը, այնտեղ չեն լինի քրիստոնյաներ, նախևառաջ` հայեր»,– ընդգծեց նա։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով նույնպես պատվիրակության կազմում է եղել, իր հերթին ընդգծեց, որ Լաթաքիա և Դամասկոս կատարած այցի նպատակը կատարվող իրադարձությունների մասին փաստեր հավաքելն էր, ինչպես նաև առաջարկությունների ցուցակ մշակելը, որպեսզի Հայաստանն ապագայում կարողանա համապատասխան օգնություն տրամադրել հայրենակիցներին։

Նա ընդգծեց, որ քեսաբահայերին աջակցելն այսօր շատ կարևոր է, և կոչ արեց Հայաստանի մտավորականությանը, գործարարներին և քաղաքական գործիչներին այցելել տարածաշրջան։

Մարտի 27–ին Սիրիա կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները Դամասկոսում հանդիպում են ունեցել բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ, իսկ ավելի ուշ նրանց ընդունել է երկրի նախագահ Բաշար Ասադը։

Խոսելով այդ հանդիպումների մասին` Պողոսյանը նշեց, որ ճիշտ չէր լինի հրաժարվել դրանցից (թեև դա այնուհետև հայկական մամուլում շահարկումների առարկա դարձավ), առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպելու պաշտոնական առաջարկ է եղել։

Թուրքագետ Արտակ Շաքարյանն իր հերթին նշեց, որ Թուրքիան շարունակում է սխալմամբ կարծել, թե Քեսաբը թուրքական տարածք է։

«Իհարկե, այստեղ թուրք–սիրիական հարցն է, բայց նրանք բաց չթողեցին հայերին վնասելու հնարավորությունը»,– ասաց նա։

Միաժամանակ, փորձագետն ընդգծեց, որ հայկական էլեկտրոնային միությունն արագ կողմնորոշվեց և արձագանքեց։

«#SaveKessab հեշթեգը թրենդային դարձավ։ Մենք հերթական անգամ հնչեցրինք Հայոց ցեղասպանության հարցը։ Բացի այդ, մենք հասանք նրան, որ Թուրքիան և ծայրահեղական խմբավորումները ստիպված եղան արդարանալ։ Եթե նրանք և կոտորած կամ վանդալիզմ են ծրագրել, ապա այժմ մի քանի անգամ կմտածեն նախքան քայլ անելը»,– ավելացրեց նա։

Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։

Թուրքական ԱԳՆ–ն նախորդ շաբաթ արդեն հայտարարել է, որ որևէ կապ չունի Քեսաբը զավթած խմբավորումների հետ և նույնիսկ ապաստան է առաջարկել արտաքսված քեսաբահայերին։
 
Նախօրեին Քեսաբը զավթած խմբավորումներից մեկը Twitter–ում հայտարարություն էր տարածել, որում ընդգծում էր, թե պայքարում է Ասադի վարչակարգի դեմ և մտադիր է հայերի կոտորած իրականացնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը: